Արարատի մարզում կոռուպցիոն բնույթի քրգործերով վերականգնված վնասը կրկնակի գերազանցում է 2019թ. ցուցանիշը    

Լուրեր

20.05.2026 | 21:40
Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը մեզ տարավ սրի բերան, ինքը փախավ տուն, դուք կապ չունեք․ քաղաքացին՝ Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:27
ԱԺԲ-ի մեքենան վերադարձվել է. ըստ ՆԳՆ-ի՝ այն վերասարքավորված է եղել և գովազդի կանոնների խախտում է ունեցել
20.05.2026 | 21:15
Տիգրան Ավինյանը գոռգոռում է՝ փախել են Ղարաբաղից, բայց ինքը 3 օր նստած է եղել հյուրանոցի նկուղում, մեր լրագրողներն են տեսել․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:00
Ռուսական ռեգիստրում Նարեկ Կարապետյանի անունը․ ինչ են ցույց տալիս փաստաթղթերն ու բիզնես կապերը
20.05.2026 | 20:44
Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է Եվրամիությանը
20.05.2026 | 20:30
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը Վանաձորում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 20:21
Արմավիրի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
20.05.2026 | 20:06
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ կիրականացվի ուժեղացված ծառայություն. ՆԳՆ
20.05.2026 | 19:49
ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը
20.05.2026 | 19:36
Հաղարծին գյուղում վագոն-տնակ է այրվել
20.05.2026 | 19:20
Կարեն Խաչանովը դուրս մնաց Համբուրգի մրցաշարից
20.05.2026 | 19:07
Դիմակավորված անձինք չեն հետևել Փաշինյանի հորդորին և մինչ այժմ չեն ներկայացել․ ՔԿ-ն չի հայտնում՝ ուսումնասիրում է արդյոք տեսանյութի բեմականացված լինելու վարկածը
20.05.2026 | 18:54
ՔԿ-ից չեն մեկնաբանում Նարեկ Կարապետյանի պահանջը․ փաստաբանը հայց կներկայացնի դատարան
20.05.2026 | 18:44
Ենթադրում եմ` Փաշինյանը ճղած բոթասային մանկություն է ունեցել, պրոեկտում է իմ վրա. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:28
Թուրքիան Հորմուզի նեղուցից ՆԱՏՕ-ի կախվածությունը նվազեցնելու համար վառելիքի մատակարարման ուղի է առաջարկում
Բոլորը

ՀՀ Արարատի մարզի դատախազությունում ամփոփվել են 2020 թվականի առաջին կիսամյակում մարզի տարածքում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների գործունեության, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները:

«Ըստ այդմ` ՀՀ Արարատի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո գտնված վարույթներով 2020թ. առաջին կիսամյակում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 32 քրեական գործ: Դրանցից 9-ը՝ հարուցվել է կրթության ոլորտում, 15-ը՝ տեղական ինքնակառավարման ոլորտում, 2-ը՝ բժշկական հաստատությունների ոլորտում, 1-ը՝ ՋՕԸ ոլորտում արձանագրված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների առթիվ:  Քրեական գործեր են հարուցվել նաև տարբեր պետական հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, կաշառք ստանալու, պաշտոնական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ:

2020թ. 1-ին կիսամյակում Արարատի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո գտնվող քրեական գործերով քրեական հետապնդում է հարուցվել 18 անձի նկատմամբ, որոնցից 8-ը եղել են պաշտոնատար անձինք, այդ թվում` 5 համայնքի ղեկավար, 1 արխիվի վարիչ, 1 բժշկական կենտրոնի տնօրեն, 1 դպրոցի տնօրեն:

Ընդհանուր առմամբ 2020թ. առաջին կիսամյակում Արարատի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննվել են թվով 56 կոռուպցիոն բնույթի քրեական գործ, որոնցից 3 քրեական գործ 4-անձի վերաբերալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, ինչը, չնայած կորոնավիրուսային համավարակի հարուցած բարդություններին, 1-ով ավելի է 2019թ. առաջին կիսամյակի համեմատ:

Քրեական գործերով պետությանն ու համայնքներին պատճառված ընդհանուր վնասը նախնական հաշվարկով կազմել է 254.852.602 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 35.624.152 ՀՀ դրամը: Ընդ որում՝ վնասի վերագանման այս ցուցանիշը 24.343150 ՀՀ դրամով կամ 215%-ով ավելի է 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ քննված գրեթե նույնքան գործերի պարագայում: Ընդ որում, վնասի վերականգնումը բոլոր դեպքերում կատարվել է Արարատի մարզի դատախազության աշխատակիցների գործուն ներգրավմամբ:

Էական է նաև այն հանգամանքը, որ քրեական գործի հարուցումը մերժված նյութերով տարվա առաջին 6 ամիսների ընթացքում վերականգնվել է 1.374.154 ՀՀ դրամ, այն դեպքում, երբ 2019թ. նույն ընթացքում նման նյութերով գրեթե վնասի վերականգնում չի եղել:

Պետությանը պատճառված չվերականգնված վնասի վերականգնման ուղղությամբ գործադրվել է քրեադատավարական գործիքակազմ, մեղադրյալներին պատկանող գույքի վրա կալանք դնելու մասին որոշումներ են կայացվել բոլոր այն դեպքերում, երբ պետությանը կամ համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ չի վերականգնվել: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ պարզվել են հանցագործության պատճառներն ու նպաստող հանգամանքները, համապատասխան միջնորդագրեր և հաղորդումներ են ներկայացվել իրավասու պետական մարմիններին:

Արարատի մարզի դատախազությունը արդյունավետ աշխատանք է կատարել նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում: Այդ գործառույթի շրջանակներում ուսումնասիրություններ են կատարվել մարզի տարածքում գործող շուրջ 131 ձկնաբուծարաններում, «Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ում, ողջ մարզի տարածքում հեռահաղորդակցության կայաններով ծանրաբեռնված հողատարածքների վարձակալության, համայնքներում իրականացված ինքնակամ շինությունների և այլ ոլորտներում:

Նշված լիազորությունների իրականացման շրջանակներում Արարատի մարզի դատախազության դատախազների կողմից հարուցվել է 3 քրեական գործ, ևս 4 քրեական գործ հարուցվել են այդ ուսումնասիրության արդյունքների հիման վրա այլ մարմիններում նախապատրաստված նյութերով:

Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում մարզի դատախազության անմիջական ներգործության` նախազգուշացումների արդյունքում օրինականացվել է 1 խոշոր` 5 հա մակերեսով ամբողջությամբ ինքնակամ ձկնաբուծարան, որի արդյունքում համայնքային բյուջե մուծվել է շուրջ 111 միլիոն ՀՀ դրամ»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում: