Երևան քաղաքի 3 բնակչի մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության համար. ՔԿ

Լուրեր

11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ծարավ Աղբյուր փողոցում գործող սուպերմարկետում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ:

«Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 36-ամյա բնակիչը  խմորեղեն գնելու նպատակով ընկերոջ՝ 27-ամյա երիտասարդի հետ այցելել է Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցում գործող սուպերմարկետ, իսկ նրանց 2 ընկերները սպասել են դրսում: Սուպերմարկետի աշխատակցուհիները Երևանի 36 և 27-ամյա բնակիչներին տեղեկացրել են, որ նրանց պահանջած՝ 50-ից 60 անձի համար նախատեսված տորթ չունեն՝ փոխարենն առաջարկելով 5 փոքր տորթեր, որոնք կբավարարեն այդքան անձի:

Վերոնշյալ անձինք, սեփական անձի թվացյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, բացահայտ անհարգալից և արհամարհական վերաբերմունք դրսևորելով հաճախորդի և աշխատակիցների նկատմամբ, հայհոյանքներ են հնչեցրել խանութի անձնակազմի հասցեին: Այդ ընթացքում վերջիններիս է միացել նրանց 49-ամյա ընկերը, որը ևս դրսևորել է խուլիգանական վարքագիծ: Նրանք ծեծի են ենթարկել խանութ-սրահի տնօրենին, իսկ 27-ամյա երիտասարդը ոտքով երկու անգամ հարվածել է խանութի մուտքի դռան ապակուն՝ կոտրելով այն, ինչից հետո 3 ընկերները հեռացել են:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի 3 բնակիչներին  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին մասով: 36 և 27-ամյա երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրանց 49-ամյա ընկերոջ նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: