Գավառի ոստիկանները գողության փաստով հանցավոր խումբ են բռնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
Բոլորը

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողները օգոստոսի 19-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նորատուս գյուղի Բարեկամություն թաղամասի չգործող ռեստորանի շենքում գողություն է կատարվում:

«Իրավապահները մեկնել էին դեպքի վայր: Մի խումբ անձինք, որ ռեստորանի տարածքից գողություն էին անում, տեսնելով ոստիկանության ծառայողներին՝ դիմել էին փախուստի:

Ոստիկանները հետապնդել, բռնել և, գողություն կատարելու կասկածանքով, Գավառի բաժին բերման էին ենթարկել Վանաձորի 38-ամյա մի բնակչի: Մյուսները կարողացել էին փախչել: Բայց պատասխանատվությունից խուսափել չէր հաջողվել:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ Նորատուս գյուղի Բարեկամության թաղամասի չգործող ռեստորանից 38-ամյա տղամարդու հետ գողության փորձն արել են չորս երիտասարդ:

Նրանք ժամեր անց հայտնաբերվեցին և բերման ենթարկվեցին ոստիկանության Գավառի բաժին:
Կասկածվողները տվել են խոստովանական բացատրություն:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ օգոստոսի 10-ից 19-ն ընկած ժամանակահատվածում նրանք նույն ռեստորանից գողացել են ալյումինե դռներ, ջահեր, մալուխ և սպասքի պարագաներ:
Տուժողից ընդունվել է հաղորդում:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում: