Սերգեյ Լավրովը խոսել է տավուշյան մարտերի և ղարաբաղյան հիմնախնդրի մասին

Լուրեր

12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
Բոլորը

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս գործընկերների հետ աշխատում է Լեռային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների շուտափույթ վերականգնման ուղղությամբ։ Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը “Труд” պարբերականի հետ զրույցում։

«Ակնկալում ենք   Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների շուտափույթ վերսկսում։  Դրա համար աշխատում ենք ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի մեր գործընկերների հետ»,- ասել է Լավրովը։

Նա նաև նշել է,որ  հուլիսին Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային կոնֆլիկտը  1994 թ-ին կնքված հրադադարի համաձայնագրի  երկրորդ խոշոր խախտումն  է։ Լավրովը նաև շեշտել է, որ 26 տարվա մեջ առաջին անգամ մարտական գործողությունները տեղի են ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանին և ոչ թե Լեռնային Ղարաբաղի շփման գծում։

Լավրովի կարծիքով բախման հիմքում մի շարք պատճառներ կան։

«Աշխարհագրական գործոնը ևս ծառայեց, հայկական կողմի որոշումը վերականգնել հին սահմանային դիրքը, որը գտնվում է ադրբեջանական խողովակաշարերից 15 կմ հեռավորության վրա, առաջացրել է մեկի  լուրջ անհանգստությունը  և մյուսների չարդարացված ռեկացիան  ու արդյունքում  սկսվել է առճակատում՝ անկանխատեսելի հետևանքներով»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։

Նա նաև ասել է, որ ՌԴ ԱԳՆ-ն միջնորդական ակտիվ ջանքեր է գործադրել, որի արդյունքում հնարավոր է եղել հասնել կրակի դադարեցմանը։