Ալեքսեյ Նավալնիին թույլ չեն տալիս տեղափոխել Գերմանիա, նրա օրգանիզմում վտանգավոր թույն է հայտնաբերվել․ Յարմիշ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
Բոլորը

Բժիշկները թույլ չեն տվել, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը երեկ առավոտվանից գտնվում է կոմայի մեջ, տեղափոխվի Գերմանիա՝ հետազոտության։ Նրանց պնդմամբ՝ Նավալնին այս պահին տեղափոխման ենթակա չէ. տեղեկացնում է DW-ին:

Շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկը, որտեղ կյանքի համար պայքարում է Նավալնին, կարծիք է հայտնել, որ Նավալնիի վիճակը կայուն չէ։

Նավալնիին Օմսկից Բեռլին տեղափոխելու նպատակով ավելի վաղ Գերմանիայի Նյուրնբերգի օդանավակայանից հատուկ ինքնաթիռ էր ժամանել Օմսկ։

Ծանր վիճակում գտնվող Նավալնիի տեղափոխման արգելքի կապակցությամբ վերջինիս մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը դիմել է ՄԻԵԴ։ Նա պնդել է, որ տեղափոխության գործընթացի ձգձգումը կարող է անդառնալի վնաս հասցնել Նավալնիի առողջությանը և կյանքին։

Նավալնիի խոսնակը նաև թվիթերում գրառում է կատարել՝ նշելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Իվան Ժդանովը լրագրողներին ասել է, թե ոստիկանության աշխատակիցը հիվանդանոցում հայտնել է, որ Նավալնիի օրգանիզմում հայտնաբերվել է թույն, որը վտանգավոր է ոչ միայն նրա համար, այլև նրա շրջապատի։ Թույնի անվանումը չեն հայտնում, քանի որ քննության քաղտնիք է։ Առայժմ բժիշկները չեն արձագանքում այս հայտարարությանը։