Ամուլսարում իրավիճակը գերլարված է. ՀԲՃ

Լուրեր

29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
29.08.2026 | 13:49
Արտակ Քամալյանը վերանշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում
29.08.2026 | 13:33
Սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով. Լևոն Ազիզյան
29.08.2026 | 13:16
Երիցվանքում պեղումների առաջին փուլն ավարտվել է․ հայտնաբերվել են նոր տվյալներ համալիրի պատմության մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.08.2026 | 12:56
Բրիտանացի տնտեսագետի նկատմամբ հետաքննություն է սկսվել Էրդողանին «սոցիոպատիկ առաջնորդ» անվանելուց հետո
29.08.2026 | 12:34
Երկու փոխնախարար պաշտոնանկ է արվել
29.08.2026 | 12:32
Ռոնալդուի գոլը հաղթանակ է պարգևել «Ալ Նասրին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 12:12
Արտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
29.08.2026 | 11:55
Պաշտոնանկություններ ու պաշտոնի նշանակումներ Առողջապահության նախարարությունում
29.08.2026 | 11:43
Գարեգին Խաչատրյանը`  ՔՏՀԱՏՄ, Վաղարշակ Մատիկյանը՝ ԿՏՄ ղեկավարներ
29.08.2026 | 11:33
Վանաձորում և Հրազդանում օդի փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
29.08.2026 | 11:27
Վերանշանակումներ ՀՀ կառավարությունում
29.08.2026 | 11:01
Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում նկուղներ են ջրալցվել
Բոլորը

Լիդիան Արմենիա ընկերությունը կեսգիշերին Ամուլսարի տարածք փորձում է տեխնիկա մտցնել։ Այս մասին հայտնում է Հայակական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իրավիճակն Ամուլսարում կեսգիշերի դրությամբ գերլարված է։ Լիդիան Արմենիայի հարյուրի հանող պահնորդները շրջափակել են Ամուլսարի պահապաններին, նրանց մեքենան տեղափոխել են ու ուզում են տեխնիկա մտցնել տարածք։

Հիշեցնենք՝ այսօր Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա էր անցկացվել։ Ամուլսարի պահապանները Ջերմուկից ավտոերթով եկել էին Երեւան, որտեղ ակցիաներ իրականացվեցին կառավարության եւ շրջակա միջավայրի նախարարության մոտ։ Նրանք պահանջում են, որ կառավարությունը հրաժարվի Ամուլսարում հանք շահագործելու ծրագրից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի սկզբին Ամուլսարի մատույցների մոտ ակտիվիստները բողոքի միջոցառումներ էին կազմակերպում, քանի որ Լիդիան Արմենիա ընկերությունը տեղափոխել էր Ամուլսարի պահապանների ժամանակավոր տնակները եւ փոխարենը իրենն էր դրել։ Քառօրյա ակցիաներից հետո ի վերջո տնակները հեռացվեցին։

Նարեկ Կիրակոսյան