Կրակոցներ Նորք-Մարաշի Արմենակյան փողոցում

Լուրեր

11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:14
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 18-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ Արմենակյան ու Գարեգին Հովսեփյան փողոցների խաչմերուկում կրակոցներ են հնչել։

«Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր ու փորձաքրեագետներ։ Մարաշի քրեական հետախույզները տեղում պարզեցին, որ տարածքից շտապօգնության մեքենայով 25-ամյա երիտասարդ է տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց ։ Դեպքի վայրի զննությամբ արնանման հետքեր ու պարկուճ հայտնաբերվեց, իսկ Հերացու փողոցում ՝ հիվանդանոց տեղափոխված երիտասարդի «Օպելը»։ Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները օպերատիվ կերպով պարզեցին, որ կրակոցներն արձակվել են գազային ատրճանակից։ Շուտով հայտնի դարձավ նաև կրակողի ինքնությունը։ Ավանում բնակվող 29-ամյա երիտասարդին ու ատրճանակը հայտնաբերելու միջոցառումներ սկսվեցին, որոնց զուգընթաց Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի ծառայողները բացատրական աշխատանք տարան։ Արդյունքում՝ կասկածվողը ներկայացավ տարածքային քննչական բաժին, տվեց խոստովանական ցուցմունք ու իրավապահներին հանձնեց առանց գործարանային համարի կրակող սարք, որն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: