Հայաստանի պետական պարտքը հուլիսին աճել է 2,8 %-ով

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

2020 թվականի հուլիսին Հայաստանի պետական պարտքը կազմել է 7 մլրդ 939.5 հազար դոլար։ Նախորդ ամսվա 7 մլրդ 718.8հազար դոլարի համեմատ աճը կազմել է 220․7 մլն դոլար կամ 2,8 %: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներից։

Համեմատելով հունիս և հուլիս ամիսների արտաքին և ներքին պարտքի տվյալները՝ տեսնում ենք, որ պետական պարտքի ավելացումը մեծապես տեղի է ունեցել ներքին պարտքի ավելացման հաշվին։

Այսպես․ Հայաստանի արտաքին պարտքը հուլիսին կազմել է 6,055.2 մլրդ դոլար նախորդ ամսվա 5,981.6 մլրդ դոլարի փոխարեն։ 1 ամսում աճը կազմել է 70,1 մլն դոլար կամ 1,2 %: Իսկ ՀՀ ներքին պարտքը հուլիսին կազմել է 1,884.3 մլրդ դոլար՝ նախորդ ամսվա 1,737.2 մլրդ դոլարի փոխարեն՝ ավելանալով 147 մլն դոլարով կամ 8,4 %-ով։

Ներքին պարտքի գերակշիռ մասը ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերն են։ Հուլիսին այն կազմել է 1,742.3 մլրդ դոլար։ Հունիսին այդ թիվը եղել է 1,595.2 մլրդ դոլար։ Այսինքն՝ 1 ամսում աճը կազմել է 9,2 %:

Նշենք, որ նախորդ տարվա վերջին՝ դեկտեմբերի 31-ի տվյալներով պետական պարտքը կազմել է 7,321.3 մլրդ դոլար։ Այսինքն՝ տարեսկզբի համեմատ պետական պարտքն ավելացել է 618 մլն դոլարով կամ 8.4%-ով։