7 հատ սիգը վաճառվում է 1000 դրամով․ սա ազգային հարստության մսխում է․ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Այսուհետ Սևանա լճից յուրաքանչյուր որսված ձկան քաշը պետք է լինի 0,5 կիլոգրամ և ավելի։ Այս մասին այսօր ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ տեղեկացնելով, որ վաղ առավոտից մեկնարկելու է արդյունագործական ձկնորսության նոր կարգի գործադրումը։

«Այսօր ինքներդ եք ականատես այն վիճակին, որ ունենք շուկաներում, վաճառքի կետերում, փողոցներում, մայթեզրերին, երբ 4, 5 շատ դեպքերում մինչև 7 հատ սիգը վաճառվում է ընդամենը 1000 դրամով։ Դա ազգային հարստության անպատասխանատու մսխում է մեր սերնդի որոշ ներկայացուցիչների կողմից, իրենց արտոնյակ համարող որոշ շրջանակների թողտվության և հովանավորչության պարագայում»,- նշեց Պետրոսյանը։

Նախարարը կոչ արեց քաղաքացիներին համախմբվելու՝ հանուն Սևանի փրկության․ «Կոչ եմ անում մեր բոլոր իրավագիտակից քաղաքացիներին շուկաներից, փողոցներից, առևտրի սրահներից որևէ դեպքում կես կիլոգրամից ցածր մանրաձուկ չգնել։ Տվյալ պարագայում ահազանգել ոստիկանություն, ինչպես նաև մեր գերատեսչության թեժ գծերով։ Ամենակարճ ժամկետներում նվազեցնելով այդ մանրաձկան պահանջարկը, ես վստահ եմ, որ որոշ անբարեխիղճ ձկնորսներ նաև զերծ կմնան մանրաձուկ որսալուց, այդպիսով նաև մանրաձկան որսից սպառնացող սիգի պոպուլյացիայի անհետացման վտանգը կչեզոքացվի»,- նշեց նախարարը։

Վերջինիս խոսքով՝ ապօրինի ձկնորսությունը ոչ մի դեպքում չեն հանդուրժելու և կիրառելու են համապատասխան միջոցներ․ «Այս փուլի համար մինչև հոկտեմբեր մենք սահմանաչափ ենք սահմանել 200 տոննա թույլատրելի քանակը, և արդեն Շրջակա միջավայրի նախարարության հետ պայմանագրեր են կնքել շուրջ 110 տնտեսվարողներ։ Ընդհանուր սահմանաչափը հասել է շուրջ 150 տոննայի։ Այսինքն՝ նույնիսկ կառավարության որոշմամբ սահմանված 200 տոննա պաշարը, որը թույլատրելիի մեջ է 0,5 կիլոգրամ և ավելի ձկնապաշարի որսի համար, չի լրացել։ Եվս 50 տոննայի լիմիտ ունենք։ Եթե կլինեն շրջանակներ, ովքեր ուշացել են այս գործընթացից, մենք կարող ենք քննարկել, որ կառավարությանը միջնորդեմ, որ հավելյալ քվոտաներ իջեցնեն նաև նոր շրջանակների համար։ Բայց ուզում եմ հիշեցնել, որ որևէ դեպքում չենք հանդուրժելու ապօրինի ձկնորսությունը, արգելված ձկնատեսակների, ձկնաչափերի որսը Սևանա լճում և իհարկե սահմանված նորմերի շրջանցումը»,- եզրափակեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։