Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը բացվել է․ Գեղամասարի բնակիչները և Սոթքի հանքը շահագործող ընկերության ներկայացուցիչները պայմանավորվել են հանդիպման մասին

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Մաքուր օդ և ջուր ունենալու ակնկալիքով Գեղամասար խոշորացված համայնքի մոտ 200 բնակիչները առավոտյան ժամը 7։00-ին փակել էին Վարդենիս- Քարվաճառ միջպետական ճանապարհը։

Ըստ ակցիայի մասնակիցների՝ Սոթքի ոսկու հանքի պայթեցման հետևանքով առաջանում է քիմիական տարրերով հարուստ փոշու ամպ, որը հասնում է շրջակա բնակավայրեր, աղտոտում է նաև խմելու և ոռոգման ջրերը։ Ակցիայի մասնակիցներից Սևակ Խաչատրյանը, որը Սոթք համայնքի բնակիչ է, Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց հիմնական պահանջը մեկն է՝ օդի և ջրի աղտոտվածության խնդրի կարգավորումը. «Դա տեղի է ունենում հանքի ոչ նորմալ շահագործման հետևանքով։ Հավաքվել էին Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչները, հիմնականում Սոթք համայնքի բնակիչներն են եղել»։

Նրա խոսքով՝ 8։30-իսահմններում ճանապարհը բացվել է: «Հեռախոսային խոսակցության միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերվել հանքի ղեկավարության հետ հանդիպում կազմակերպելու և խնդրի լուծումների շուրջ քննարկում ունենալու վերաբերյալ։ Պայմանավորվածությունից հետո բացեցինք ճանապարհը»,- նշեց բնակիչը։

Համայնքի բնակիչների և հանքը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ղեկավարության հանդիպումը, ըստ պայմանավորվածության, տեղի կունենա այսօր կամ վաղը։

Անժելա Պողոսյան