ԿԳՄՍՆ-ն իր տրամադրության տակ ուներ 59 օր՝ պատշաճ վարույթ հարուցելու համար. Սմբատ Գոգյանը՝ Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության մասին

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

ԿԳՄՍ նախարարի հրամանով Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության վերաբերյալ արտագրությունների/թարգմանությունների մասին փաստերը ուսումնասիրող հանձնաժողովն իր եզրակացությունը տվել է 2019 թվականի օգոստոսի 23-ին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը։

«Հնարավոր իրավական հետևանքների վերաբերյալ պարզաբանում ստանալու համար ԲՈԿ-ը նախապատրաստեց հարցում, որը ԿԳՄՍ նախարար պարոն Արայիկ Հարությունյանը 2019 թվականի դեկտեմբերի 9-ին ուղարկեց Արդարադատության նախարար պարոն Ռուստամ Բադասյանին։ Դեկտեմբերի 26-ին ստացվեց պատասխան (ստորագրված դեկտեմբերի 25-ին), որ ԲՈՀ-ը հանդիսացել է վարչական մարմին, և«ԲՈՀ-ի կողմից ընդունված վարչական ակտերը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի» 67-րդ հոդվածի ուժով ենթակա են վերանայման ԿԳՆ կողմից (այժմ՝ ԿԳՆ իրավահաջորդ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից):

Վերոգրյալից հետևում է, որ ԿԳՄՍ նախարարի կողմից պետք է հարուցվեր վարույթ, և կայացվեր որոշում։ Սակայն հունվարի 31-ին ԿԳՄՍ նախարարի կողմից մեկ այլ հարցում է ուղարկվել պարոն Բադասյանին, և փետրվարի 10-ին ստացվել պատասխան, որ ԲՈԿ-ն իր հերթին նույնպես կարող է անվավեր ճանաչել ԲՈՀ-ի կայացրած որոշումները։ Այդ պատասխանն ուղարկվել է ԲՈԿ 2020թվականի փետրվարի 19-ին, և ուղեկցող գրության մեջ նախարարը հանձնարարել է.

«Ընդունե՛լ ի գիտություն, հիմքերի առկայության դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով ձեռնարկե՛լ համապատասխան միջոցներ և արդյունքների մասին տեղեկացնե՛լ նախարարությանը»:

Ուսումնասիրելով պատասխան գրությունը և ունենալով որոշակի իրավական հարցադրումներ՝ ԲՈԿ-ը փետրվարի 26-ին դիմել է ԿԳՄՍ նախարարին՝ խնդրելով կազմակերպել քննարկում ԿԳՄՍ նախարարի, գլխավոր քարտուղարի, իրավաբանական վարչության պետի, Գիտության կոմիտեի նախագահի և համապատասխան փոխնախարարի մասնակցությամբ։ Այդ հանդիպումն առ այսօր չի կազմակերպվել։

Ինչպես երևում է ժամանակագրությունից,ԿԳՄՍ նախարարությունն իր տրամադրության տակ ուներ 59 օր՝ պատշաճ վարույթ հարուցելու և որոշում կայացնելու համար, մինչդեռ ԲՈԿ-ին տրամադրվել էր 4 օր (որոնցից երկուսը շաբաթ և կիրակի էին), և բնականաբար, ԲՈԿ-ը չէր կարող այդ ընթացքում հարուցել վարույթ, իրականացնել լսումներ և կայացնել որոշում։