2020թ.առաջին կիսամյակի ընթացքում ՔԿ վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 395 քրեական գործ

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2020թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 395 քրեական գործ, նախապատրաստվել է 211 նյութ:

Հաշվետու ժամանակահատվածում 395 քրեական գործից՝

6-ը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով (սպանությունը),

2-ը` 109-րդ հոդվածով (անզգուշությամբ մահ պատճառելը),

6-ը` 110-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնելը),

16-ը` 112-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը),

5-ը` 113-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը),

21-ը` 117-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը),

209-ը` 118-րդ հոդվածով (ծեծը),

4-ը` 119-րդ հոդվածով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը),

1-ը` 120-րդ հոդվածով (անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը),

2-ը` 131-րդ հոդվածով (մարդուն առևանգելը),

2-ը` 133-րդ հոդվածով (ազատությունից ապօրինի զրկելը),

45-ը՝ 137-րդ հոդվածով (սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը),

2-ը՝ 138-րդ հոդվածով (բռնաբարությունը),

4-ը` 139-րդ հոդվածով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները),

1-ը՝ 140-րդ հոդվածով (սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը),

8-ը` 141-րդ հոդվածով (սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ),

4-ը` 142-րդ հոդվածով (անառակաբարո գործողությունները),

2-ը` 144-րդ հոդվածով՝ (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը),

1-ը` 167-րդ հոդվածով (ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը),

8-ը` 167.1-րդ հոդվածով (ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելը),

4-ը՝ 168-րդ հոդվածով (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը),

5-ը` 169.1-րդ հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը),

2-ը՝ 170-րդ հոդվածով (երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը),

8-ը` 173-րդ հոդվածով (ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը),

3-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը),

1-ը՝  186-րդ հոդվածով (գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը),

9-ը` 353.1-րդ հոդվածով (անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելը),

իսկ 14-ը` ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածներով:

Վերոհիշյալ քրեական գործերով մեղադրյալի դատավարական կարգավիճակ է ունեցել 196 անձ, որոնցից 1-ը եղել է 14-18 տարեկան, 66-ը՝ 18-35 տարեկան, 129-ը՝ 35 տարեկանից բարձր:

Հանցագործություններից 6-ը կատարվել են մոր, 26-ը՝ հոր, 1-ը` խորթ հոր, 12-ը՝ եղբոր/քրոջ, 1-ը՝ տատի/պապի, 21-ը` զավակի (այդ թվում՝ որդեգրված), 6-ը՝ ամուսիններից կնոջ, 115-ը՝ ամուսիններից տղամարդու, 1-ը՝ թոռան, 3-ը՝ ամուսնու ծնողների, 6-ը՝ հարսի/փեսայի կողմից:

Վարույթում քննված գործերով  333  ճանաչվել է տուժող, որոնցից 37-ը՝ մինչև 12 տարեկան, 9-ը՝ 12-14 տարեկան, 11-ը՝ 14-16 տարեկան, 3-ը՝ 16-18 տարեկան, 124-ը՝ 18-35 տարեկան, 149-ը՝ 35 տարեկանից բարձր:

395 քրեական գործից 208-ն ավարտվել է  հաշվետու ժամանակահատվածում, 62 քրեական գործ, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

143 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 51-ը` արդարացման, 92-ը` ոչ արդարացման հիմքով:

11 քրեական գործի վարույթ կասեցվել է, որից 7-ը` որպես մեղադրյալ ներգրավված անձի հետախուզման մեջ գտնվելու հիմքով, 4-ը՝ այլ հիմքերով:

2020թ.առաջին կիսամյակից փոխանցված գործերի հետ միասին անավարտ է մնացել 141 քրեական գործ: