Սամվել Ալեքսանյանը կրճատել է «Իմ քայլը» հիմնադրամին տրվող գումարները, իսկ Գագիկ Խաչատրյանի ընտանիքը՝ դադարեցրել նվիրատվությունները

Լուրեր

11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
Բոլորը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի այս տարվա մուտքերը կազմում են 250 մլն դրամ, 280 հազար ԱՄՆ դոլար, 700 հազար ռուսական ռուբլի և 1,7 հազար եվրո: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է հիմնադրամի պաշտոնական mystep.foundation կայքից:

Հիմնադրամին ամենամեծ գումարը նվիրաբերել է ամերիկահայ գործարար Ջորջ Բաղումյանը: Նա «Իմ քայլը» հիմնադրամին փոխանցել է 200 հազար ԱՄՆ դոլար, որը համարժեք է 96,7 մլն դրամի:

Ի դեպ, Աննա Հակոբյանը տեղեկացրել էր, որ գործարարն այս գումարը նպատակային է փոխանցում՝ զինվորների համար: Հաջորդ ամենամեծ նվիրատուն «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամն է՝ 45 մլն դրամ:

Նվիրատուների թվում է նաև «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն, որը փոխանցել է 10 մլն դրամ: Այս ընկերությունը պատկանում է ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին: Ի դեպ, նախորդ տարի Սամվել Ալեքսանյանն ավելի առատաձեռն է եղել հիմնադրամին գումարներ փոխանցելու հարցում: Օրինակ՝ նրան պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը 2019 թվականի ընթացքում փոխանցել է 34,5 մլն դրամ, իսկ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ն՝ 33,6 մլն դրամ:

Հանրապետական նախկին պատգամավորներից հիմնադրամին այս տարի 5 մլն դրամ է փոխանցել Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ Գրուպը»:

Մեկ միլիոն դրամ է փոխանցել ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի /ՄԱՊ-ի Ալիկ/ «ՄԱՊ» գինու գործարանը: Կես միլիոն դրամ էլ փոխանցել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն՝ Միսակ Բալասանյանին պատկանող «Գյումրի Գարեջուր» ընկերությունը:

Նախորդ տարիների նվիրատուների ցանկում եղել են նախկին քաղաքական շրջանակների հետ կապված անձինք, որոնք այս տարի վարչապետի տիկնոջ ղեկավարած հիմնադրամին նվիրատվություն չեն արել: Մասնավորապես, ֆինանսների նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող «Յուքոմ» ընկերությունը նախորդ տարի հիմնադրամին 15 մլն դրամ է փոխանցել: «ՖԼԵՇ» ՍՊԸ-ն, որը պատկանում է Սերժ Սարգսյանի ընկերեջը՝ Բարսեղ Բեգլարյանին (Ֆլեշի Բարսեղ), նախորդ տարի 5 մլն դրամ է նվիրաբերել: Վարդանյանների ընտանիքը, որը զբաղվում է քաղցրավենիքի և ծխախոտի արտադրությամբ, նախորդ տարի 5 միլիոն դրամ է փոխանցել:

Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարվա ցանկում չկա նաև Գագիկ Ծառուկյանի տիկինը՝ Ջավահիր Ծառուկյանը, նա 2018-ին 12 մլն դրամ էր նվիրաբերել հիմնադրամին: Նույն թվականին 6 մլն դրամ էլ նվիրաբերել էր Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող «Մեգասպորտ» ՍՊԸ-ն:

Նարեկ Կիրակոսյան