Մինսկում ի պաշտպանություն Լուկաշենկոյի հանրահավաքից հետո մեկնարկել է ընդդեմ Լուկաշենկոյի 200 հազար հոգանոց հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Մինսկում ի պաշտպանություն Լուկաշենկոյի հանրահավաքից հետո մեկնարկել է ընդդեմ Լուկաշենկոյի  հանրահավաքը, որին առնվազն մասնակցում է 200 հազար մարդ. հաղորդում է meduza.io-ն:

Միայն «Մինսկ – հերոս քաղաք» տաղավարի մոտ ընթացող հանրահավաքին, ըստ Tut.by- ի և MBH Media- ի գնահատականների, մասնակցում է 60-ից 100 հազար մարդ: Մասնակիցների թիվը շարունակում է աճել:

Ընդդեմ Լուկաշենկոյի զանգվածային հավաքներ են ընթանում նաև Բելառուսի այլ քաղաքների կենտրոնական հրապարակներում:

Ավելի վաղ, Մինսկի Անկախության հրապարակում կայացել է ի պաշտպանություն Լուկաշենկոյի հավաքը, որին, ըստ բելառուսական ԶԼՄ-ների, մասնակցել է մոտ 10 հազար մարդ:

Հանրահավաքին Լուկաշենկոն ելույթ ունենալիս շնորհակալություն է հայտնել Մինսկի բնակիչներին, որ  իրեն արդեն քառորդ դար է` դիմանում են: «Հիշեք՝ կկործանեք ոչ թե Լուկաշենկոյին, այլ առաջին նախագահին, և դա կլինի ձեր վերջի սկիզբը։ Ծնկի կգաք։ Կդառնաք մուրացկաններ և կքայլեք ձեռքը երկարած։ Ես ողջ եմ և ապրում եմ: Եվ հիշեք, ես ձեզ երբեք չեմ դավաճանել և երբեք չեմ դավաճանի։ Շնորհակալություն, որ ցույց տվեցիք` դուք այս երկրի և այս մայրաքաղաքի տերն եք: Նրանք երկար կհիշեն դա։ Շատ շնորհակալ եմ։ Ես առաջին անգամ կյանքում ձեր առջև ծնկի եմ եկել։ Դուք արժանի եք դրան»,- sputnik.by-ի փոխանցմամբ՝ հայտարարել է նա։