Բացահայտվել են ապօրինի անտառահատման դեպքերը կոծկելու դիմաց ոստիկանության պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքեր

Լուրեր

16.11.2026 | 17:16
Ադրբեջանում ձերբակալվել է Դավիթ Իշխանյանի փաստաբանը
16.11.2026 | 17:07
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում կարևորվել է պահվող անձանց ազատ արձակումը․ աջակցություն է հայտնվել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին
16.11.2026 | 16:58
Նոր կառավարիչները ոսկե սարեր էին խոստանում, այնինչ հակառակը եղավ․ «Նոյի» նախկին աշխատակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 16:49
ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի նկատմամբ
16.11.2026 | 16:46
WTA. Միրա Անդրեևան` երկրորդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչների թարմացված դիրքերը
16.11.2026 | 16:35
Թոփ 50 բուհերի շրջանավարտների համար առաջարկվում է զորակոչի տարիքային վերին շեմը բարձրացնել մինչև 32 տարեկան
16.11.2026 | 16:28
Արգամ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ սպանության մեջ մեղադրվողի ընտանիքը երեք թանկարժեք մեքենա է ձեռք բերել․ ՔԿ
16.11.2026 | 16:26
«Նոյի» 15 աշխատակիցներին ծանուցել են, որ ազատում են աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 16:15
Կրեմլը հերքել է իր առնչությունն Էստոնիայում դիվերսիային, որի պատճառով իշխանությունները փակում են Ռուսաստանի հետ սահմանը
16.11.2026 | 16:06
Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Սևծովյան տարածաշրջանի երկրների նախարարական հանդիպմանը անվտանգության ու կապակցվածության հարցեր կքննարկվեն․ Կալլաս
16.11.2026 | 15:55
Դատախազությունում Հ1-ի միջադեպով քրեական վարույթի առկայության մասին տվյալ չկա
16.11.2026 | 15:48
Գագաուզիայում ընտրությունների երկրորդ փուլ են անցել ռուսամետ երկու թեկնածուներ
16.11.2026 | 15:40
Հուսով եմ՝ այսօր երեկոյան կկայացնեք վարչապետին ձերբակալելու որոշումը․ Ղազարյանը՝ ԱԱԾ փոխտնօրենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 15:30
Հայաստանի հավաքականից վաղաժամ հեռացած Էդգար Սևիկյանը վնասվածք է ստացել
16.11.2026 | 15:19
Կալասը Ռուսաստանի խաղաղության պահանջներն «աբսուրդ» է որակել
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Լոռու մարզում ապօրինի ծառահատման դեպքերին ընթացք չտալու և դրանք կոծկելու դիմաց ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ա. Դ.-ն ապօրինի ծառահատում իրականացրած բնակիչներից ստացել է կաշառք և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, իսկ ոստիկանին կաշառք տված քաղաքացիներից մեկն էլ կատարել է սուտ մատնություն:

«Մասնավորապես` Լոռու մարզի բնակիչ Հ. Հ.-ն, տեղեկանալով, որ իր կողմից 2019 թվականի նոյեմբերին մոտ մեկ խորանարդ մետր հաճարի և բոխու փայտանյութի ապօրինի հատման դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնում նյութեր են նախապատրաստվում, այդ մասին հայտնել է ընկերոջը՝ Ա. Ս.-ին: Վերջինս Հ. Հ.-ին օգնելու համար հանդիպել է ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնի պաշտոնատար անձանց, այդ թվում` ավագ տեսուչ Ա. Դ.-ի հետ:

Ոստիկանության ավագ տեսուչը, իր ծանոթ Ա. Ս.-ի մտերիմ Հ. Հ.-ին օգնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, նյութերի նախապատրաստման ընթացքում խեղաթյուրել է դեպքի իրական հանգամանքները. ձևական բնույթ կրող զննություն է կատարել այլ վայրում, որտեղ Հ. Հ.-ն իրականում ծառահատում չի իրականացրել, թաքցրել է վերջինիս կողմից հաճարի փայտանյութ ապօրինի հատելու հանգամանքը և որոշում կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Ա. Դ.-ի` վերը նշված ապօրինի գործողությունների հետևանքով նվազեցվել է բնությանը պատճառված վնասը, և Հ. Հ.-ն ենթարկվել է ընդամենը 14.850 ՀՀ դրամ վարչական տույժի: Այնուհետև Ա. Ս.-ն Հ. Հ.-ին դրդել է կաշառք տալ Ա. Դ.-ին, ով  Վանաձոր քաղաքում նրանից անձամբ ստացել է կաշառքի գումարը։

Բացի այդ, Ա. Դ.-ն Լոռու մարզի մեկ այլ բնակչի` Ա. Ս.-ի՝ ապօրինի հատված փայտանյութով բեռնված ավտոմեքենան կանգնեցնելուց հետո դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները և, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, Ա. Ս.-ի կողմից ապօրինի ծառահատում իրականացնելու դեպքին օրինական ընթացք չտալու և վերջինիս օրենքով սահմանված պատասխանատվությունից ազատելու համար նրանից անձամբ պահանջել և ստացել է կաշառք:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Ա. Ս.-ն կատարել է սուտ մատնություն` ոստիկաններին հանիրավի մեղադրելով խոշտանգում կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Վերջինս ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն իբր խոշտանգել են իրեն և պահանջել խոստովանել իր կողմից ոստիկանության ծառայողին կաշառք տալու փաստը, այնուհետև, իբր բռնության և սպառնալիքների ազդեցության ներքո, ցուցմունք է տվել, որ ինքը զբաղվել է ապօրինի ծառահատումներով և կաշառք է տվել ոստիկանության ծառայողներին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ոստիկանության ավագ տեսուչ Ա. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով/ 2 դրվագ/ և 311-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/: Հ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով, կաշառք տալուն դրդած Ա. Ս.-ին` 38-312-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ  Լոռու մարզի բնակիչ Ա. Ս.-ին` 312-րդ հոդվածի 1-ին մասով և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Հիշյալ չորս մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությունում: