Բելառուսում ձերբակալված ցուցարարներին մերկացնում են, ծեծում, սպառնում բռնաբարել. իրավապաշտպան կազմակերպություններ

Լուրեր

19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
Բոլորը

Իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտել են անմարդկային պայմանները, որոնցում պահվում են Բելառուսում ցույցերի ժամանակ կալանավորված հազարավոր մարդիկ, հաղորդում է Euronews-ը:

Նրանք մեղադրել են ոստիկանությանը ցուցարարներին ծեծի ենթարկելու համար՝ թե՛ ձերբակալություններից առաջ, թե՛ ձերբակալությունների ընթացքում և թե՛ հետո:

Օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտություններից հետո, ըստ պաշտոնական տվյալների, ձերբակալվել է ավելի քան 6700 մարդ: Քվեարկության արդյունքների համաձայն՝ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվել է 6-րդ անգամ՝ ստանալով ձայների շուրջ 80%-ը: Ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները շարունակում են բողոքի ցույցերը մայրաքաղաք Մինսկում և այլ քաղաքներում:

Euronews-ի փոխանցմամբ՝ Մինսկում գտնվող մի կալանավայրի դիմաց բարձրաձայն  ընթերցում էին անհետ կորածների անունները հավաքվածների համար, ովքեր ոչ մի լուր չունեն իրենց հարազատներից:

Մի կին, ում որդին անհետացել էր երկուշաբթի օրը, տեղեկացել էր, որ նա գտնվում է հենց այդ կալանավայրում: «Ինձ երեկ հայտնեցին այդ մասին: Որոշ բաներ եմ բերել նրա համար, սակայն թույլ չեն տալիս փոխանցեմ տղայիս»,- կինն ասել է Euronews-ին:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Բելառուսի կալանավայրերում պայմանները սարսափելի են: Euronews-ն ունի մի տեսանյութ, որում հստակ երևում է, թե որքան կոպիտ են Մինսկի կալանավայրում անվտանգության աշխատակիցները վերաբերվում ցուցարարներին, անգամ ծեծի են ենթարկում նրանց:

Սոցցանցերը ողողված են ցուցարարներին ֆիզիկական բռնությունների ենթարկելու մասին գրառումներով և լուսանկարներով: Վերջին օրերին ոստիկանությունը բողոքի ցույցերը ցրելու համար օգտագործել է արցունքաբեր գազ, խլացուցիչ նռնակներ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ, մահակներով դաժանաբար ծեծի ենթարկելով մասնակիցներին, գրում է Euronews-ը:

Իրավապաշտպան կազմակերպությունները շարունակում են հետևել խախտումներին:

«Բանտախցում, որը նախատեսված է 5-6 կալանավորի համար, կա 50-70 մարդ: Նրանք կանգնած են, չեն կարող նստել»,-ասում է «Վիասնա» մարդու իրավունքների կենտրոնի» իրավապաշտպան  Ալես Բելյացկին: «Ջուրը քիչ է: Նրանք ֆիզիկական բռնություն են ենթարկվում:  Բերման ենթարկելիս, ծեծում են, հետո շարունակում են ծեծել կալանավայրում, իսկ հետո էլ ազատելու պահին»,- ավելացնում է նա:

Անգլերենի ուսուցչուհի Իննա Դոբրոթվոր ականատես է եղել նման վերաբերմունքի: Նրան տարել են բաժին քվեարկության օրը, այն բանից հետո,  երբ փորձել է բողոք ներկայացնել տարածքային ընտրական հանձնաժողով՝ ընտրության արդյունքների վերահաշվարկելու պահանջով: Իննան, ում 2 օր պահել են կալանավայրում, տեսել է, թե ինչպես են ցուցարարներին հրմշտելով ներս բերում:

«Տղամարդկանց մերկացնում են՝ ընդհուպ մինչև կոշիկները: Հետո նրանց ստիպվում են քայլել միջանցքով՝ հագուստը ձեռքներին բռնած, հետո ծնկի գալ՝ դեմքով դեպի պատը: Եթե բողոքում են, ծեծի են ենթարկվում»,- պատմում է նա:

Ըստ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության՝ Բելառուսից ստացվող տեղեկությունները վկայում են, որ այնտեղ «համատարած խոշտանգումներ են», հաղորդում է BBCին:

Ազատ արձակված ցուցարարները նկարներ են տարածում Nexta-ով, որտեղ երևում են նրանց կապտուկները և այտուցները, մեջքի վնասվածքները, որոնք ենթադրաբար պատճառվել են ոստիկանության կողմից:

Ըստ իրավապաշտպան կազմակերպության՝ ձերբակալվածները նկարագրել են, թե ինչպես են իրենց ստիպել մերկանալ, ծեծի են ենթարկել և անգամ սպառնացել բռնաբարել:

«Նախկին կալանավորները մեզ փոխանցել են, որ կալանավայրերը դարձել են խոշտանգումների վայրեր, որտեղ բողոքողներին ստիպում են պառկել կեղտի մեջ, իսկ ոստիկանները նրանց հարվածում են մահակներով»,- ասում է կազմակերպության տարածաշրջանային հարցերով տնօրեն Մարիե Ստրութերսը: