Ջրատարները մաքրվում են, սակայն անձրևներից հետո Գյումրիի փողոցներում հեղեղները չեն պակասում

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Գյումրիում նախօրեին տեղացած հորդառատ անձրևի հետևանքով քաղաքի տարբեր հատվածներում կրկին դժվարանցանելի իրավիճակ էր ստեղծվել, անձրևաջրերը  հեղեղել էին մի շարք փողոցներ։  Անձևներից հետո Գյումրիի փողոցներում տիրող նման իրավիճակը, կարծես թե, սովորական երևույթ է դարձել։

Նշենք, որ հուլիսի 13-ի Գյումրիում աննախադեպ քանակությամբ տեղումներ էին գրանցվել։ Անձրևի ու կարկուտի  հետևանքով ջրածածկ էին փողոցները, անձրևաջրերն ու կարկուտի բեկորները լցվել էին բնակելի տներ,  շենքերի նկուղներ, սպասարկման օբյեկտներ։

Մեզ հետ զրույցում Գյումրու քաղաքապետարանի ենթակայության «Գյումրու կոմունալ ծառայություն» հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանն ասաց, որ անձրևներից հետո տիրող  նման իրավիճակի  հիմնական պատճառը տեղումների աննախադեպ քանակն է, քաղաքի ջրահեռացման համակարգերը նորմալ գործում են։

«Հեղեղումները կախված են  տեղումների աննախադեպ քանակից։ Մեր համակարգը  ամեն անձրևից հետո , հիմա այս պահին էլ մաքրման աշխատանքներ ենք տանում։  Բայց տեղումների քանակը այնքան շատ է լինում, որ նախատեսված խողովակները չեն կարողանում ջրի եկած հոսքը տանել, աննախադեպ անձրևներ են լինում, այս տարի արդեն 3-րդ, 4-րդ անգամ։  Տարեցները , նույնիսկ, որ իրենց հետ խոսում ենք, ասում են՝ նման անձրևներ չենք տեսել»,-ասաց Վարդգես Սամսոնյանը։ Նրա խոսքով՝՝ հենց անձրևների ժամանակ ամբողջ թիմով աշխատում ու վերացնում են առաջացած խնդիրները։

Գյումրիում տեղացած վերջին անձրևները հուլիսի 13-ինի պես մեծ վնասներ չեն հասցրել, սակայն տեղումները կրկին նորմայից ավելի են եղել։

«Նույն հուլիսի  13-ի պես են եկել, ուղղակի մեր բախտը բերեց , որ այս անգամ կարճ էր տևողությունը, այն ժամանակ երեք ժամ էր գալիս, այս անգամ՝ մեկ ժամ։ Մենք հիմա ինչպես ասում են,  աչքերս վախեցած է , երբ անձրևը գալիս է պլաշները հագնում ու վազում  ենք ջրահեռացման համակարգի մոտ, որ հանկարծ չխցանվի»,- ասաց Սամսոնյանը։ Նրա համոզմամբ՝ կլիմայական փոփոխությունները հենց Գյումրիի վրա են ազդում։

Պատասխանատուն նաև նշեց, որ Գյումրիի հիմնանորոգված փողոցներում ջրահեռացման համակարգերը նորմալ աշխատում են։

« Բավական շատ փողոցներ շինարարական աշխատանքների մեջ են, այնտեղ էլ փողոցները քանդած է։  Խնդիրներ կա, որ անձևաջրերը այդտեղ շինարարական պրոցես լինելով, գալիս են ասֆալտապատ փողոցներ և  կրկնակի կուտակումներ են տեղի ունենում։ Նաև այդ հանգամանքը կա։Բայց հուսանք փողոցները շուտ կվերանորոգվեն այդ  հարցը դուրս կգա»,- ասաց Վարդգես Սամսոնյանը։

Նա հավելեց, որ եթե տեղումները նորմայի սահմաններում լինեն, փողոցներում այսպիսի իրավիճակ չի լինի, քանի որ մինչ այս անձրևները, քաղաքում նման հեղեղներ չեն եղել։