«Սասնա ծռերի» գործը մոտենում է ավարտին. մեղադրողները ճառերն են հրապարակում

Լուրեր

17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիստը մոտենում է իր ավարտին: Այսօր ժամը 11:00-ից մեկնարկած նիստում մեղադրող դատախազները հանդես են գալիս մեղադրական ճառով: Նիստին ներկա չէ միայն ամբաստանյալներից Պավել Մանուկյանը:

Մեղադրողների խոսքով՝ ամբաստանյալները զինված ապստամբության կոչեր են արել, Պավել Մանուկյանը, Գարեգին Չուգասզյանը, Արմեն Լամբարյանը, հանցավոր գործունեության բացահայտ կոչերը քողարկելով օրենսդրության և միջազգային նորմերի կամայական և խեղաթյուրված մեկնաբանություններով, փորձել են արդարացնել զինված գործողությունները:

Դատախազ Չախոյանը նշեց, որ կազմակերպված խմբի անդամներն իրականացրել են խումբը զինելուն ուղղված միջոցառումներ, մասնավորապես՝ քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել 14 ինքնաձիգ, ռազմամթերք հանդիսացող 840 հատ 5.45 մմ տրամաչափի և 552 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներով հրազեն հանդիսացող ռեվոլվեր ինքնաշեն ատրճանակ, ինչպես նաև՝ նռնակներ, պայթուցիչներ, ակոսափող հրացանի համար նախատեսված 58 հատ փամփուշտ։

Դատախազ Չախոյանը նշեց, որ վերոնշյալը հիմնավորվում է դեպքի վայրի զննության արձանագրություններով, փորձաքննությունների եզրակացություններով։ Մեղադրող դատախազներից Պետրոս Պետրոսյանը էլ խոսեց սպանված ոստիկանների գործերի մասին: Պետրոսյանը նշեց, որ Արթուր Վանոյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ նրա մահը վրա է հասել հեմոռագիկ-տրավմատիկ շոկից՝ կրծքավանդակի հրազենային գնդակային թափանցող միջանցիկ ձախ բազկի շոշափող վնասվածք ստանալու հետևանքով։

Դատախազը նշեց, որ վնասվածքները պատճառվել են կենդանության օրոք՝ գնդակով, որի բաղադրության մեջ եղել է պղինձ՝ մեկ կրակոցի ներգործությամբ։ Դատախազը նշեց, որ այս սպանությունը կատարվել է Սմբատ Բարսեղյանի կողմից:

«Անդրադառնալով ամբաստանյալ Պավել Մանուկյանի կողմից դատաքննության ընթացքում արված այն հայտարարությանն ու դրա կապակցությամբ տրված ցուցմունքներին, որ ըստ իրեն՝ Գագիկ Մկրտչյանի վրա արձակված պատահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է, իսկ բանկոմատի գաղափարը՝ Մխիթար Ավետիսյանինը, ապա պետք է արձանագրել, որ դա ամբաստանյալ Արմեն Բիլյանի կողմից քրեական պատասխանատվության և պատժից խուսափելուն ուղղված չհաջողված փորձ է»,- ասաց դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ նշելով, որ այդ հայտարարությունն արվել է 2018թ հուլիսի 18-ին՝ այն դեպքում, երբ դրան նախորդող դատական նիստերին փոխվել էին Մխիթար Ավետիսյանի և Էդվարդ Գրիգորյանի որպես խափանման միջոց կիրառված կալանավորումները։

Ինչ վերաբերում է Մանուկյանի ցուցմունքներին և դրանց անարժանահավատությանը, դատախազ Պետրոսյանը նշեց, որ Մանուկյանի ցուցմունքները պարբերաբար փոփոխվել են և նրա առաջին ցուցմունքի համաձայն՝ կրակոցը եղել է 1 մետր հեռավորությունից և այդ հեռավորությունից արձակված կրակոցից կարող էր վիրավորում ստանալ նաև Արմեն Լամբարյանը, իսկ երկրորդ ցուցմունքի համաձայն՝ «կրակոցը եղել է ընդհուպ՝ զենքը դրել են ձեռքին, բզել են»։

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» անդամները մեղադրվում են 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու ու դիտավորությամբ ոչնչացնելու համար։ Զինված հարձակման հետևանքով զոհվեցին գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ Պատանդ վերցված ոստիկանների թվում էին այն ժամանակվա Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։ ՊՊԾ գունդը զավթելու և նշված այլ արարքները կատարելու համար ընդհանուր առմամբ մեղադրվում է 32 անձ: