Թուրքիայի ԱԳՆ -ն  արձագանքել է  Սևրի պայմանագրի 100-ամյակի առթիվ ՀՀ իշխանությունների հայտարարություններին

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Թուրքիայի ԱԳՆ-ն  արձագանքել է Սևրի պայմանագրի 100-ամյակի առիթով Հայաստանի իշխանությունների  հայտարարություններին։

«1920թ-ի օգոստոսի 10-ին կնքված Սևրի պայմանագիրը, որը Առաջին համաշխարհային պատերազմի վերջին ուղղված էր ոչնչացնելու մեր հայրենիքի անկախությունն ու ինքնիշխանությունը, հանդիսանում է մի փաստաթուղթ, որում բացահայտվեցին ներխուժման պլանները։  1923թ-ի հուլիսի 24-ի Լոզանի խաղաղության պայմանագրի կնքումից հետո, թուրք ժողովուրդը պատռել է Սևրը և նետել  պատմության աղբամանը։ Զարմանալի չէ, որ նրանք, որ դասերի փոխարեն թշնամանք են քաղում պատմությունից, դիմում են այս փաստաթղթին, չնայած անցել է մեկ դար»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Թուրքական կողմը Հայաստանին նաև «մեղադրել  է» ազգայնական քաղաքականություն վարելու մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ էր հղել Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցներին։ Վարչապետը նշել էր, որ Սևրի հաշտության պայմանագիրը նշանակալից տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի ժամանակակից պատմության մեջ:

«Չնայած Սևրի պայմանագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց, այն շարունակում է գոյություն ունենալ որպես պատմական փաստ, որն արտացոլում է անկախ պետականության վերականգնման համար անցած մեր ուղին: Մեր պարտքն է հիշել այն, գիտակցել և պահպանել նրա խորհուրդը»,- ասվում է վարչապետի ուղերձում։

Նախագահ  Արմեն Սարգսյանն էլ սիրիական հեղինակավոր Ալ-Ազմենահ թերթին տված հարցազրույցում ասել էր, որ  Սևրի հաշտության պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին։

 

Էմմա Չոբանյան