«Էս անգամ երևի հրահանգ են ստացել՝ իրավապաշտպանին մատով չկպնելու». Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Այս անգամ ավելի ողջամիտ են, երևի հրահանգ են ստացել իրավապաշտպանին չտանեն։ Անցած անգամվա իրենց գործողությունն ավելի շատ միջազգային աղմուկ ստացավ, որովհետև դա խայտառակություն էր։ Ամբողջ աշխարհում ընդունված չէ։ Այս անգամ մատով չկպնելու հրահանգ են ստացել։ Այս մասին այսօր՝ ի պաշտպանություն Ամուլսարի՝ Ազգային ժողովի դարպասների մոտ իրականացվող ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

«Էս անգամ տարան ակտիվիստներին՝ ընդամենը խաղի միջոցով կոչ անելու համար։ Երբ Ամուլսարը բացելու կոչեր են անում, որևէ խնդիր չկա, որովհետև կառավարության շենքի դիմաց մի քանի օր առաջ հստակ ակցիա է եղել, որի ընթացքում կոչեր են հնչել Ամուլսարը բացելու։ Այսինքն՝ եթե կոչերն արգելված են միայն Ամուլսարը փակելու հետ կապված, նշանակում է հստակ հրահանգ կա լռեցնել բոլորին, ովքեր պատրաստ են Ամուլսարի բացելուն դեմ գործողություններ անելու։ Ամենատխուրն այն է, որ այս ամեն ինչը տեղի է ունենում իշխանության լռության ներքո։ Եթե սա լիներ հեղափոխությունից առաջ, ԱԺ 40, 30%-ը մեր կողքին կանգնած կլիներ՝ գնդակ խաղալուց։ Այսօր նրանք իրենց պաշտոններն ու պարգևավճարներն ավելի բարձր են գնահատում, քան իրենց ընկերների, ժողովրդի, իրենց ընտրողների խոսքը կամ իրավունքը։ Սա շատ ցավալի է։ Տեսել եմ Անդրանիկ Քոչարյանի ելույթը, որը ոչինչ չասող ելույթ էր։ Նույնն էր, ինչ լռելը, որովհետև ժողովրդի ընտրյալները պետք է հստակ իրենց դիրքորոշումը հայտնեն։ Մենք պատգամավորներին չենք ընտրել, որ իրենք հլու-հնազանդ կառավարությանը ենթարկվեն։ Մենք պատգամավորներին ընտրել ենք, առաջնային մանդատ ենք տվել, որպեսզի իրենցից տեսնենք մեր բոլորի իրավունքների պաշտպանություն»,- նշեց իրավապաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան