Ինչո՞ւ է Ազգային ժողովի այգին փակ․ ոստիկանների պարզաբանումը

Լուրեր

29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
29.08.2026 | 13:49
Արտակ Քամալյանը վերանշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում
29.08.2026 | 13:33
Սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով. Լևոն Ազիզյան
29.08.2026 | 13:16
Երիցվանքում պեղումների առաջին փուլն ավարտվել է․ հայտնաբերվել են նոր տվյալներ համալիրի պատմության մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.08.2026 | 12:56
Բրիտանացի տնտեսագետի նկատմամբ հետաքննություն է սկսվել Էրդողանին «սոցիոպատիկ առաջնորդ» անվանելուց հետո
29.08.2026 | 12:34
Երկու փոխնախարար պաշտոնանկ է արվել
29.08.2026 | 12:32
Ռոնալդուի գոլը հաղթանակ է պարգևել «Ալ Նասրին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 12:12
Արտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
29.08.2026 | 11:55
Պաշտոնանկություններ ու պաշտոնի նշանակումներ Առողջապահության նախարարությունում
29.08.2026 | 11:43
Գարեգին Խաչատրյանը`  ՔՏՀԱՏՄ, Վաղարշակ Մատիկյանը՝ ԿՏՄ ղեկավարներ
29.08.2026 | 11:33
Վանաձորում և Հրազդանում օդի փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
Բոլորը

Այսօր Ազգային ժողովի դարպասների մոտ մի խումբ քաղաքացիներ ակցիա էին իրականացնում՝ ի պաշտպանություն Ամուլսարի։ Ի սկզբանե այն նախատեսված էր Ազգային ժողովի այգում, սակայն Factor.am-ի նկարահանող խումբն արձանագրեց, որ մինչ ակցիայի մեկնարկը ԱԺ դարպասներն արդեն փակ էին։

Տարածքը հսկող ոստիկանները Factor.am-ին փոխանցեցին, որ ըստ ԱԺ անվտանգության աշխատակիցների տեղեկությունների՝ այգում ծառերի թունաքիմիական մշակում և այլ այգեգործական աշխատանքներ են իրականցվել, ինչի համար էլ մոտավորապես 16։30-ից ԱԺ դարպասները փակ են։ Ոստիկանության աշխատակիցները դժվարացան նշել, թե Ազգային ժողովի այգին երբ կրկին բաց կլինի։

Հիշեցնենք՝ 2018-ի հոկտեմբերի 3-ից, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ամեն օր առավոտյան 10-ից մինչև երեկոյան 22-ը խորհրդարանական այգին բաց է հանրության առջև: Մինչ օրս ԱԺ դարպասները քաղաքացիների առջև փակվել են միայն մեկ անգամ՝ 2019-ի օգոստոսի 19-ին, երբ մի խումբ քաղաքացիներ ակցիա էին իրակամացնում՝ հաջակցություն Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ պայքարի դուրս եկած Ջերմուկի և հարակից բնակավայրերի քաղաքացիներին, որոնք Բաղրամյան 26 հասցեում ՀՀ վարչապետի հետ հանդիպման էին:

Ոստիկանական ուժերը մի քանի շարքով պահպանում էին ՀՀ նախագահական նստավայրը՝ արգելելով քաղաքացիներին մոտենալ նստավայրի արդեն իսկ փակ դարպասներին, ինչը ստիպել էր քաղաքացիներին հավաքն անցկացնել պողոտայի հակառակ մայթին։

Նելլի Մելքոնյան