Հայկական հավելվածը՝ Forbes-ի 50 ամենախոստումնալից նախագծերի շարքում․ 5 միլիոնի ներդրում՝ կես տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխատանք տանից, օնլայն դասեր ու, նույնիսկ, օնլայն հարսանիքներ․ կորոնավիրուսի օրերին ամեն ինչ էկրանից այն կողմ է տեղի ունենում։ Շատ հաճախ, սակայն, դժվար է լինում անաղմուկ վայր գտնել՝ տեսազանգերի կամ վիրտուալ քննարկումների մասնակցելու համար։

Պարզվում է՝ Հայաստանում դեռ կորոնավիրուսից առաջ են սկսել զբաղվել այս հարցով ու ստեղծել Krisp հավելվածը։ Զանգի ընթացքում հավելվածը երկու կողմից էլ հեռացնում է շրջապատի աղմուկն այնպես, որ թե զանգահարողը, թե մյուս կողմում գտնվողը լսում են բացառապես զրուցակցի ձայնը։ Krisp-ից օգտվել կարելի է Skype, Zoom, Viber, Whatsapp և մինչև 800 այլ հավելվածների միջոցով տեսազանգեր կամ զանգեր կատարելիս։ Այն աշխատում է Windows, Mac և IOS համակարգերում։

Նախագծի համահիմնադիր Արտավազդ Մինասյանի խոսքով՝ COVID-19-ի օրերին պահանջարկը կտրուկ մեծացել է։ Մեկ տարվա ընթացքում հայկական ծագման հավելվածը 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ է ձեռք բերել` տարեկան շրջանառությունը հասցնելով մինչև 4 միլիոն դոլարի։

Նման արագությամբ զարգացող հայկական ստարտափի մասին անգամ հեղինակավոր «Ֆորբս» ամսագիրն է գրել՝ այն համարելով 2020-ի՝ արհեստական բանականությամբ զբաղվող 50 ամենախոստումնալից ընկերություններից մեկը։

Krisp-ի մասին հրապարակումների տակ՝ մեկնաբանություններում, օգտատերերը հաճախ մտահոգություն են հայտնում՝ արդյոք հավելվածն անվտանգ է և արդյոք այն օգտագործելիս իրենց զանգերը չեն գաղտնալսվի։

Հարցի շուրջ մեկնաբանություն խնդրեցինք մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանից, որը մեզ փոխանցեց․ «Եթե դու համակարգչի վրա ես ներբեռնել ծրագիրը և տեղադրել, ապա աղմուկի մաքրումն արվում է հենց համակարգչի վրա, և քո ոչ մի տվյալ Krisp-ին չի գնում, այսինքն՝ ամբողջությամբ լոկալ է աշխատում։ Եթե բջջայինով եք, այնտեղ իրենք օգտագործում են 3-րդ կողմի կազմակերպություն, որը վստահելի է և, փաստացի, իրենք քո տվյալները չեն ստանում, այլ վստահելի միջնորդի միջոցով են փոխանցում, այսինքն՝ իրենք, այսպես թե այնպես, քո տվյալներ մուտք չեն ունենում»։

68 անդամ ունեցող Krisp-ի թիմն այսօր 2 մասի է բաժանված՝ Հայաստանում ու ԱՄՆ-ում․ Կալիֆոռնիայի Բերկլի քաղաքում էլ գրասենյակ ունեն։ Վերջին ձեռքբերումը 5 միլիոն դոլարի ներդրումն է, որին նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն է անդրադարձել։ Ներդրողները 4 վենչուրային ընկերություն են։ Ու թեպետ հայկական ծագում ունեցող հավելվածը ողջ աշխարհում վճարովի է, Հայաստանում կորոնավիրուսի բռնկման օրերին համահիմնադիրները հայտարարեցին, որ հայրենակիցների համար այն կես տարով անվճար կդառնա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան