«Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում վերաբացվել է գյուղմթերքի տոնավաճառը․ կգործի հանգստյան օրերին

Լուրեր

11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածում օգոստոսի 8-ին վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը։

Նախկինում տոնավաճառը կազմակերպվում էր Կասյան փողոցին հարող հրապարակում, սակայն քննարկումների արդյունքում առավել նպատակահարմար է համարվել այն կազմակերպել «Հրազդան» մարզադաշտին կից տարածքում։

Տոնավաճառի բացմանը ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Տիգրան Գաբրիելյանը: Փոխնախարարները շրջել են տոնավաճառի տաղավարներով, կատարել գնումներ և զրուցել ֆերմերների հետ, որոնք մայրաքաղաք են ժամանել հանրապետության տարբեր մարզերից և տոնավաճառին ներկայացնում են բացառապես իրենց արտադրանքը:

«Ոմանք մտահոգություն ունեին, որ այստեղի տոնավաճառը արդյունավետ չի գործի, սակայն այսօրվա շրջայցի ընթացքում նկատեցինք, որ դեռ մի քանի ժամ է, ինչ այն մեկնարկել է, սակայն որոշ ֆերմերներ արդեն իսկ ամբողջությամբ իրացրել են իրենց գյուղմթերքը։ Սա ուրախալի ազդակ է, որ շուկան գործարկելու ուղղությամբ մեր բոլոր նպատակները կարծես թե հաջողությամբ են պսակվում», – շրջայցի ընթացքում նշել է Արման Խոջոյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ նախորդ տարիներին նախարարության կողմից տրամադրված այլ անվճար պարագաների հետ մեկտեղ շուկայի աշխատանքներն ապահովելու համար կտրամադրվի 10 մլն դրամի անվճար գույք՝ մոտ 200 վաճառասեղան, 75 վրան և 100 կշեռք, սայլակներ, ինչը լրացուցիչ աջակցություն կլինի տոնավաճառւըմ իրենց գյումթերքը ներկայացնող ֆերմերների համար։

Վերավաճառքի դեպքերը բացառելու նպատակով վաճառողներին կտրամադրվեն նաև անվանական քարտեր, որոնց վրա նշված կլինի, թե նրանք որ մարզից ու համայնքից են։

Ընդգծելով, որ տոնավաճառին կարող են մասնակցել ֆերմերներ ՀՀ բոլոր մարզերից՝ փոխնախարարը նաև հավելել է, որ եթե ցանկացողները շատ լինեն,  ստեղծված են բոլոր պայմանները տոնավաճառն ընդարձակելու և այն շուրջ 200 լրացուցիչ վաճառասեղաններով համալրելու համար։

Շուկայի գործունեության ընթացքում անվտանգության ապահովումը և տարածքում հասարակական կարգի պահպանումը վերահսկվելու է ոստիկանության կողմից:

Տոնավաճառին մասնակից բոլոր ֆերմերներին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրվել են նաև ախտահանիչ նյութեր և դիմակներ։