Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ Միհրան Պողոսյանի կողմից պետական միջոցներից ավելի քան 5 մլն դրամի հափշտակությանն օժանդակելու համար

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա 2011-2015 թվականներին օժանդակել է այդ ժամանակահատվածում ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած Միհրան Պողոսյանի կողմից պետական միջոցներից վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով`  5.712.550 ՀՀ դրամի հափշտակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։

Ըստ առաջադրված մեղադրանքի` Ա. Հ.-ն, փաստացի կատարելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած Հրայր Թովմասյանի վարորդի պարտականությունները, 2011 թվականի ապրիլի 22-ին աշխատանքի ընդունման վերաբերյալ դիմում է ներկայացրել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության պետ Միհրան Պողոսյանին: Վերջինս, տեղեկացված լինելով Ա. Հ.-ի կողմից փաստացի նախարարի վարորդի պարտականությունները կատարելու մասին, ներկայացված փաստաթղթերի հիման վրա համապատասխան աշխատանքային պայմանագրեր է կնքել Ա. Հ.-ի հետ՝ 2011-2015 թվականներն ընկած ժամանակահատվածում նրան աշխատանքի նշանակելով նախ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության անվտանգության աշխատակցի, այնուհետև` նույն կառույցի տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի առաջին կարգի խորհրդատուի, ապա` Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի հարկադիր կատարողի պաշտոններում` միաժամանակ նրան գործուղելով հարկադիր կատարման օպերատիվ բաժին:

Ա. Հ.-ն վերը նշված ժամանակահատվածում աշխատանքի չի հաճախել և առանց համապատասխան պաշտոններից բխող գործառութային պարտականությունները կատարելու ՀՀ պետական բյուջեի՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությանը հատկացված միջոցներից աշխատավարձի և դրամական այլ բավարարման ձևով ստացել է իր անվամբ հաշվարկված և պետական կառույցի բյուջեից ելքագրված 5.712.550 ՀՀ դրամ գումար և այդ կերպ օժանդակել Միհրան Պողոսյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակությանը:

Առաջադրված մեղադրանքում Ա. Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, հատուցել է պետությանը պատճառված վնասի մի մասը և պատրաստակամություն հայտնել վնասը հատուցել ամբողջությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: