Անհասկանալի է նախագահի մոտեցումը, որ երկրորդ անգամ առաջադրում է նույն մարդուն. Նիկոլայ Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այն, որ շահերի բախում կարող է լինել կոնկրետ գործերով և դրանք վտանգի տակ դրվեն, սա քննարկելի հարց է։ Սա քննարկելի հարց է յուրաքանչյուր պատգամավորի համար, որպեսզի մենք ընկալենք՝ արդյո՞ք ընտրում ենք ՍԴ դատավոր՝ մոտակա տեսլականում հասկանալով, որ ինքը մի շարք գործերի քննությանը չի կարող մասնակցել և դա խոչընդոտ կհանդիսանա մնացած գործերի համար։ Այս մասին այսօր «Իմ քայլը» խմբակցության՝ շուրջ երեք ժամ տևած նիստից հետո ասաց խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ խոսելով կառավարության կողմից ներկայացված ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի մասին։

Հիշեցնենք, որ Վահրամ Ավետիսյանի առաջադրումից ի վեր հիշատակվում է նրա հոր անունը, որը ժամանակին եղել է դատավոր և Մարտի 1-ին առնչվող մի շարք գործերով կայացրել որոշումներ, որոնց մի մասը բեկանվել է վերջին շրջանում։

Ինչ վերաբերում է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից արդեն երկրորդ անգամ նույն անձի՝ Արթուր Վաղարշյանի թեկնածության առաջադրմանը՝ Բաղդասարյանն ասաց․ «Այստեղ մոտեցման խնդիր է։ Երբ ԱԺ-ն որոշում է կայացնում, որոշակի սկզբունքների հիման վրա է դա անում։ Եթե ես մի կերպ քվեարկել եմ, ապա նույն ձևով կքվեարկեմ կրկին։ Մի քիչ անհասկանալի է նախագահի մոտեցումը, որ երկրորդ անգամ առաջադրում է նույն մարդուն՝ հասկանալով, որ նրան ընտրողը նույնն է և իր որոշումն արդեն կայացրել է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան