Երեկ կոռուպցիոներ էին, այսօր՝ հնարավոր դաշնակից. Վանեցյանի սկզբունքայնությունն ԱԱԾ-ում և հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 13:12
Եվրոպայում ծայրահեղ շոգի պատճառով հունիսի 21-ից ավելի քան 1300 մարդ է մահացել․ ԱՀԿ ղեկավար
29.06.2026 | 13:02
Կոմիտասում Ռ.Ս.-ի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
29.06.2026 | 12:53
Լուկաշենկոն Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
29.06.2026 | 12:45
ԲՀԿ-ի համար պետք է կիրառելի լիներ ոչ թե 4 տոկոսի շեմը, այլ 8 կամ 10 տոկոսի շեմը. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Դոնեցկը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի մասը մնացել են առանց էլեկտրականության
29.06.2026 | 12:25
Ինձ վիրավորողների շահերն եմ պաշտպանում. Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:19
Թուրքիայի նախագահականն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
29.06.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // Ավինյանը դժգոհ է ասֆալտապատման որակից․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 12:03
Նորագյուղում գույքի փոխհատուցման չափը փոխվել է․ սեփականատերն իրավունք ունի ինքն ընտրել գնահատողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:55
Հովակիմյանին էլ ՔՊ-ի հետ են շփոթում. Վարդևանյանը` իրեն «Հայաստան»-ի ներկայացուցչի հետ շփոթելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:47
Վնաս կա․ Պուտինը՝ Ուկրաինայի հարձակումների, բենզինի դեֆիցիտի, Անքորիջի համաձայնությունների մասին
29.06.2026 | 11:39
Քննարկվել է կրիտիկական հանքանյութերի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը
29.06.2026 | 11:27
Պատ, դուռ, պատուհան չպիտի լինի, հենց բոլորը տեղափոխվեցին վթարային շենքը միանգամից պիտի քանդվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:15
Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 11:11
Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր հրավիրվել էր ԱԱԾ՝ նախապատրաստվող գործերից մեկով բացատրություն տալու համար: ԱԱԾ շենքից դուրս գալով՝ Վանեցյանը լրագրողներին փոխանցեց, որ որևէ դատարավարական կարգավիճակ չունի, իսկ ԱԱԾ-ի՝ բացատրության հրավերը որակեց շինծու և քաղաքական նպատակներ հետապնդող:

ԱԱԾ մամուլի կենտրոնի տեղեկացմամբ՝ քննվող գործն առնչվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, մասնավորապես՝ օրենքի խախտմամբ տարիքային սահմանափակման շեմն անցած անձին, կոչումով փոխգնդապետ, ԱԱԾ -ում աշխատանքի վերականգնելուն։ Վանեցյանը պնդեց, որ այդ գործով իրեն ոչ միայն որևէ կարգավիճակ տալու կամ կալանավորելու, այլև ԱԱԾ բացատրության կանչելու հիմքեր չկան, քանի որ, ըստ նրա, ամեն ինչ արվել է օրենքի տառին համապատասխան։

Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող գործիչը հայտնեց, որ առաջիկայում իշխանափոխության օրակարգի շուրջ հնարավոր են հանդիպումներ տարբեր ուժերի, այդ թվում և՝ ՀՀ պաշտոնաթող երեք նախագահների հետ։ Հատկապես Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ քաղաքական համագործակցության՝ Վանեցյանի ցանկությունը բավականին ուշագրավ է՝ նկատի առնելով այս գործիչների մասին Արթուր Վանեցյանի նախկին հայտարարությունները։ Վերհիշենք դրանցից մի քանիսը։ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին Արթուր Վանեցյանը իր, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ սկանդալային ձայնագրության հրապարակումից ժամեր անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, թե Ռոբերտ Քոչարյանը «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերել 6 միլիոն դոլար կաշառքի դիմաց․ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ձգտող Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում մեկ այլ ուշագրավ հայտարարություն էր արել։

2019 թվականի մայիսի 24-ին, Factor.am-ի հարցին ի պատասխան, նա ոչ միայն հաստատեց, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, խոշոր բիզնեսներում մասնաբաժին է ունեցել, այլ նաև հայտարարեց, թե ժամանակի քաղաքական ղեկավարությունը, ասել է թե՝ Սերժ Սարգսյանը, թույլ չէր տալիս մոտենալ կոռուպցիոն այդ գործերին։ Այսօր Factor.am-ն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց, թե ինչպես կարող է քաղաքական հանդիպումներ ունենալ անձանց հետ, որոնց ոչ վաղ անցյալում կոռուպցիայի մեջ էր մեղադրում․ Արդյոք համատեղելի՞ են Արթուր Վանեցյանի նախկին հայտարարություններրը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մասին և ներկա ցանկությունները։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, զուգահեռ տարավ հայտնի հնագույն մասնագիտության և այսրոպեական շահերով պայմանավորված սեփական սկզբունքներից հրաժարվող որոշ քաղաքական գործիչների միջև։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, մինչդեռ, կարծում է, որ դասկաան քաղաքականության պահանջն է, երբ քաղաքականություն մուտք գործող գործիչը հանդիպումներ է ունենաում հնարավորինս լայն շրջանակների հետ։ Նա կարևորում է նաև ընդդիմության և իշխանության նմանատիպ հանդիպումները:

Այնումենայնիվ, ինչպես է գնահաում քաղտեխնոլոգն այն, որ Արթուր Վանեցյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրում էր կոռուպցիայի մեջ, երբ ԱԱԾ տնօրեն էր, իսկ ահա պաշտանանկությունից հետո արդեն ցանկանում է հանդիպել նրանց։ Կարեն Քոչարյանն ասում է․ քաղաքակնության մեջ ոչինչ չպետք է բացառել և հիշեցնում է այլ օրինակներ Ամեն դեպքում, Վանեցյան-Քոչարյան հավանական համագործակցությունը բացասական կանդրադառնա Վանեցյանի և նրա քաղաքկաան թիմի վարկանիշի վրա․ կարծում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը: Իսկ ահա Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ այս հարցի պատասխանը ժամանակի ընթացքում է պարզ դառնալու:

Թե որքանով Վանեցյանը կկարողանա իրագործել իր ծրագրերը և արդյոք նախկին պաշտոնաթող նախագահները կցանկանան հանդիպել վերջինիս հետ, ցույց կտա ժամանակը։ Թեև, չի բացառվում, որ որոշ ժամանակ անց, Վանեցյանն ասի, որ այսօր պարզապես էմոցիոնալ հայտարարություն է արել, ճիշտ այնպես, ինչպես «Կոնգրես» հյուրանոցի դեպքում, երբ լրագրողները հետաքրրքվեցին՝ թե ինչ փաստերի հիման վրա է հայտնել, որ Քոչարյանը «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերել 6 միլիոն դոլար կաշառքի դիմաց:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան