Հավաքների սահմանափակումների հիմնավորումները չեն կարող նույնը լինել, ինչ սկզբնական շրջանում․ ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հավաքների ազատության սահմանափակման վերաբերյալ քննարկման ժամանակ ներկայացրեց, թե ինչ է ցույց տալիս իրենց մոնիթորինգը բացարձակ արգելքի պայմաններում։

Ըստ այդմ՝ Ոստիկանությունը միշտ հեռացնում է մարդկանց հավաքի վայրերից, թեև վերջերս եղել են դեպքեր, երբ Ոստիկանությունը «հանդուրժող էր մարդկանց հավաքների նկատմամբ»։ Օրինակ՝ բուհ չընդունված դիմորդների բողոքների ակցիաների։ Իսկ գրասենյակի աշխատակիցների այցերը ոստիկանական բաժանմունքներ ցույց են տալիս, որ բոլոր դեպքերում բերման ենթարկելը ձևակերպվում է որպես ոստիկանի օրինական պահանջի չկատարում։

«Կարող եմ նշել, որ Ոստիկանությունը, ըստ էության, այս կարգավորումների, նաև այսօր առկա մի շարք խնդիրների պատճառով դրանց իրավական զոհն է դարձել, որովհետև Ոստիկանությունն էլ է դժվար վիճակում հայտնվել»,- ասաց Արման Թաթոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։