Սահմանված կարգով հանրությանը տեղյակ կպահենք․ ԱԳՆ խոսնակը՝ Մնացականյան-Բայրամով առաջիկա հնարավոր հանդիպման մասին

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Հայկական կողմն առայժմ տեղեկություն չունի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում 3+2 ձևաչափով հանդիպման վերաբերյալ։ Այս մասին Factor.am-ի զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Երբ նման որոշում լինի, ինչպես միշտ, մենք սահմանված կարգով հանրությանը տեղյակ կպահենք»,- նշեց Նաղդալյանը։

Նախօրեին, հիշեցնենք, ՌԴ ԱԳՆ-ում աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում 3+2 ձևաչափով հանդիպումը (երեք համանախագահներ ՌԴ-ից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից ու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները) կարող է տեղի ունենալ աշնան սկզբին։

Անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս կանդրադառնա բանակցությունների ընթացքի վրա Ադրբեջանում նոր ԱԳ նախարարի նշանակումը՝ հաշվի առնելով, որ նա դիվանագիտական աշխատանքի փորձ չունի, Աննա Նաղդալյանը նշեց․ «Մենք ընդունել ենք ի գիտություն այն, որ Ադրբեջանի կրթության նախարարը ներկայում զբաղեցնում է ԱԳ նախարարի պաշտոնը: Սակայն մենք ելնում ենք այն իրողությունից, որ Ադրբեջանում արտաքին քաղաքական ուղղությունը մշակվում է բարձրագույն ղեկավարության կողմից, և այս առումով հայկական կողմը՝ Հայաստանը, բանակցություններ է վարում ոչ թե անձերի, անհատների, այլ Ադրբեջանի ներկայիս իշխանությունների ներկայացուցիչների հետ»։

Անժելա Պողոսյան