Մարդկանց ձևականորեն աշխատանքի են ընդունել ու ստացել նրանց աշխատավարձը․ ԱԱԾ-ն յուրացման և պաշտոնեական կեղծիքի դեպքեր է բացահայտել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է, որ 2013 թ-ից ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) Արթիկի, Գյումրու և Ամասիայի օդերևութաբանական կայանների պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, նախնական համաձայնության գալով շահադիտական դրդումներով,  իրենց պաշտոնավարման տարիներին՝ տարբեր ժամանակահատվածներում, ընդհանուր թվով տասնյոթ անձանց ձևականորեն ներգրավելով կազմակերպության տարածքային ստորաբաժանումների աշխատանքներում՝ նրանց կողմից փաստացի աշխատանքի չհաճախելու,  գործառութային պարտականությունները չկատարելու պայմաններում, կանխիկ, իսկ հետագայում՝ բանկային փոխանցումների եղանակով, այդ աշխատակիցների անվամբ ելքագրված գումարներից ստացել են աշխատավարձի գումարներ՝ ամսական 60.000-75.000 ՀՀ դրամի չափով:

ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ մասնավորապես, Կազմակերպության հիշյալ պաշտոնատար անձինք, 2014 թվականից մինչև 2020 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում օդերևութաբանական ստորաբաժանումներում աշխատանքի չհաճախած աշխատակիցների համար կազմել և իրենց ստորագրություններով հաստատել են իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ և աշխատավարձի հաշվարկման համար հիմք հանդիսացող բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր, որոնցում կեղծ տեղեկություններ են ներառվել նույն աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու, վերջիններիս աշխատաժամանակի և գործառութային պարտականությունները կատարված լինելու վերաբերյալ, ապա, բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով, ներկայացրել են վճարման, որի արդյունքում կազմակերպության բյուջեից հիշյալ աշխատակիցների անվամբ անհիմն դուրս են գրվել ընդհանուր, առանձնապես խոշոր չափերի, շուրջ 30.700.000 ՀՀ դրամի չափով աշխատավարձի գումարներ, որից հետո, հիշյալ պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով դրանք հափշտակել են:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ` կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի կատարած արարքն անհատականացնելու և համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: