Ալիևն ինքն է ասում՝ Արցախը Հայաստան է, եթե ուզում է բանակցել ՀՀ վարչապետի հետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.09.2026 | 13:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.09.2026 | 13:33
ChatGPT-ի օգտատերերի 53 պատկեր է արտահոսել․ OpenAI-ն հայտնել է ԱԲ գործակալների նոր միջադեպի մասին
26.09.2026 | 13:06
Հայաստանն ու Ռուանդան համաձայնագիր են ստորագրել հատուկ անձնագրերով քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին
26.09.2026 | 12:45
Նավթի գները նվազել են
26.09.2026 | 12:34
Մոլդովան 60-օրյա արտակարգ դրություն է հայտարարել՝ վառելիքի թանկացման և ջրի պակասի պատճառով
26.09.2026 | 12:21
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
26.09.2026 | 12:00
Մեքենայի ընտրությունից մինչև վարկավորում․ Ամերիաբանկը՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 11:33
ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակը նոր ղեկավար ունի
26.09.2026 | 11:18
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը կխաղա առաջատարի հետ
26.09.2026 | 11:04
«Արհեստական բանականությունը կարող է մեկ միլիարդ մարդու մահվան պատճառ դառնալ»․ Բիլ Գեյթսը՝ ԱԲ-ի աղետալի հետևանքների մասին
26.09.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ
26.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներն ինքնանպատակ չեն, կարծում եմ՝ նախ պետք է կայունացնել իրավիճակը։ ՌԲԿ-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք պատրաստ է հուլիսի 12-ի սահմանային իրադարձություններից հետո հանդիպել Իլհամ Ալիևի հետ։

«Ես միշտ ասել եմ, որ Հայաստանի համար անընդունելի են փորձերը՝ իրեն բանակցային գործընթացում ներքաշել սպառնալիքների ներքո։ Դա անհնար է պատկերացնել։ Ես բազմիցս եմ ասել՝ պետք չէ Հայաստանի հետ խոսել ուժի դիրքերից։ Պատրանք է՝ կարծել, որ կարելի է մեզ հետ խոսել ուժի լեզվով, և այս իրադարձություններն ապացուցեցին դա»,- հավելել է նա։

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, վարչապետն վերահաստատել է բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության մասին հայկական կողմի դիրքորոշումը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ալիևն ինքն է ասում, որ Արցախը Հայաստան է, եթե ցանկանում է բանակցել Հայաստանի վարչապետի հետ։

«Մենք քննարկում ենք Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Անհնար է Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել՝ առանց ԼՂ իշխանությունների մասնակցության։ Եթե նախագահ Ալիևը ցանկանում է, որ բանակցությունների սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղը ներկայացնի ՀՀ վարչապետը, ինքն է ասում, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է։ Որովհետև եթե Լեռնային Ղարաբաղը Հայաստան չէ, ինչո՞ւ պետք է Հայաստանի վարչապետը բանակցային սեղանի շուրջ ներկայացնի ԼՂ-ն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։