Նոր մանրամասներ՝ Մոսկվայում հայերի և ադրբեջացիների բախումից․ քրեական գործեր են հարուցվել

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Ադրբեջանցիների հրահրմամբ Մոսկվայի հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջև զանգվածային ծեծկռտուքին 40-ից 50 հոգի է մասնակցել։ Ռուսաստանի ՆԳՆ-ն միջադեպի առնչությամբ 2 քրեական գործ է հարուցել՝ խուլիգանության (ՌԴ ՔՕ 213-րդ հոդված) և կողոպուտի (ՌԴ ՔՕ 162-րդ հոդված) հատկանիշներով: Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ծեծկռտուքի մասին հաղորդումներ բնակիչներից ստացվել են հուլիսի 23-ին, Մոսկվայի ժամանակով 22:29-ին, ընդ որում՝ ականատեսներից ոմանք հայտնել են, որ կրակոցներ են լսել: Նշվում է, որ դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները հայտնաբերել են, որ Պերերվա և Պերերվինսկի փողոցների խաչմերուկում կովկասցու արտաքին ունեցող մոտ 40-50 քաղաքացու միջև բախում է տեղի ունեցել, ինչը վերաճել է ծեծկռտուքի։

ՌԲԿ-ի տեղեկություններով՝ տեղում ձերբակալվել և ոստիկանություն է տեղափոխվել 6 ադրբեջանցի և 7 հայ: Ծեծկռտուքի մասնակիցներից մեկը՝ 1986 թվականի ծնված, ուսի հատվածում կտրվածք է ունեցել, նրան հիվանդանոցում բժշկական օգնություն են ցուցաբերել, ինչից հետո ոստիկանության աշխատակիցների կողմից հարցաքննվել է: Ըստ տուժողի ՝ նա վիրավորվել է անհայտ անձի կողմից՝ ծեծկռտուքի ժամանակ:

Մոսկվայի ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ, ընդհանուր առմամբ, տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ձերբակալվել է ավելի քան 25 մարդ: Ոստիկանությունից հայտնում են, որ կռվից բացի, որի ժամանակ վնասվել է մասնակիցներից մեկի մեքենան, նաև սրճարանի կողոպուտ է տեղի ունեցել: Անհայտ անձինք, սպառնալով այցելուներին և անձնակազմին, բացահայտ կերպով դրամարկղից 50 հազար ռուբլի են գողացել:

«Մոսկվայի ոստիկանությունն անհապաղ ճնշելու է հասարակական կարգի խմբային խախտումների ցանկացած դրսևորում և օրինախախտներին օրենքով պատասխանատվության է ենթարկելու: Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրությամբ, օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ կարող են ձեռնարկվել ՌԴ մուտքի ժամանակավոր սահմանափակում սահմանելու հետ կապված միջոցներ»,- ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ երեկ գիշեր Մոսկվայի ադրբեջանցիները հարձակումներ են գործել հայերի վրա։ Համացանցում հայտնված տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են մի քանի ադրբեջանցիներ հարվածում հայկական համարանիշերով մեքենայի վարորդին, ջարդուխուրդ անում մեքենան։ Խնդրի առնչությամբ այսօր հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունը, միջադեպ մասին խոսել է նաև Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։

Նելլի Մելքոնյան