Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հայ-ադրբեջանական սահմանային վերջին դեպքերն է քննարկել

Լուրեր

29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
29.08.2026 | 13:49
Արտակ Քամալյանը վերանշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում
29.08.2026 | 13:33
Սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով. Լևոն Ազիզյան
29.08.2026 | 13:16
Երիցվանքում պեղումների առաջին փուլն ավարտվել է․ հայտնաբերվել են նոր տվյալներ համալիրի պատմության մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի իր պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում Հարավային Կովկասում տիրող իրավիճակն է քննարկել, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրությունից։

Նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին լարվածության հետ կապված Լավրովը շեշտել է հավասարակշռված մոտեցում ցուցաբերելու և կոնֆլիկտի կողմերի վրա զսպող ազդեցության անհրաժեշտությունը՝ իրադրության հետագա սրացումը թույլ չտալու, հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունն ապահովելու նպատակով։ Ռուսական կողմը նշել է նաև արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերն ակտիվացնելու կարևորությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել Մոսկվայի և Անկարայի փոխգործակցությունը՝ տարածաշրջանային կայունության շահերից ելնելով։

Լավրովն ու Չավուշօղլուն նաև օրակարգային այլ հարցեր են քննարկել։