Զավեշտալի է, երբ Ալիևը Թուրքիային շնորհակալ է լինում, հետո՝ մեզ տղայական ռազբորկայի կանչում դեմ առ դեմ կռվելու․ Տարոն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Օրբելի» վերլուծական կենտրոնի՝ Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հետ

– Ինտենսիվ մարտական գործողություններից հետո փխրուն հրադադար է։ Եթե հետ հայացք գցենք, մարտական գործողությունները ոչ միայն մարդկային, զինտեխնիկայի կորստով ավարտվեցին Ադրբեջանի համար, այլ նաև ներքաղաքական ճգնաժամով՝ արտգործնախարարի հեռացում, հանրահավաքներ։ Ինչպիսի՞ն է այսօր իրադրությունն Ադրբեջանում։

– Ադրբեջանում այս մարտական գործողությունների ընթացքում բավականին փխրուն ներքաղաքական իրավիճակ ստեղծվեց։ Հատկանշական է, որ Էլմար Մամեդյարովը հեռացվեց այն նույն օրը, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ զրուցել են և վերջիններս համաձայն են հնարավորինս շուտ առարկայական բանակցային գործընթացի վերականգնմանը։ Դրանից ընդամենը մի շաբաթ առաջ էր Իլհամ Ալիևը, չգիտես ինչու, քննադատել «առարկայական» բառը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից շրջանառելու փաստը, չնայած դա իրենք էին շրջանառել։ Փաստացի Իլհամ Ալիևը հուլիսի 15-ի հայտարարությունում նշեց, որ իրենք հրաժարվում են բանակցային գործընթացից։ Իր ասածը դա էր նշանակում։ Նա անգամ քննադատեց իր արտգործնախարարի կողմից կորոնավիրուսի համավարակի շրջանակում Հայաստանի հետ ինչ-որ հումանիտար պայմանավորվածությունների ձեռքբերումը՝ փաստացի ամրագրելով, որ Ադրբեջանի քաղաքականությունը «ամեն ինչ կամ ոչինչ» բանաձևի շրջանակում է։

– Ապրիլյան պատերազմում տարածքներ գրավելու հաշվին Ադրբեջանը ռազմական, դիվանագիտական առավելության մասին էր հայտարարում։ Վարչապետն այսօր ասաց «Զինված ուժերը ոչ միայն ցուցադրեցին բարձրակարգ մարտունակություն, այլև տարածաշրջանի ամենաինտելեկտուալ և մարտունակ բանակի համարումը վերահաստատեցին։ Սա հուլիսի 12-ից հետո գործողություններից բխող վերլուծություն է»։ Տավուշի ռազմական գործողությունների հոգեբանական կողմը ո՞րն է։

– Միանշանակ՝ ապրիլյան գործողություններն Ադրբեջանի համար հաղթանակ չէին։ Այն, ինչ իրենք փորձում էին տարիներ շարունակ ներկայացնել, այն է՝ մի քանի ժամում բավականին առավելության հասնել ու խնդիրը «լուծել» ռազմական տրամաբանությամբ, 2016 թվականի ապրիլին չստացվեց։ Բայց այդտեղ, այո՛, իրենք ունեցան որոշակի փոքր բան, որ կարողացան քարոզչության միջոցով հասարակության ներսում ներկայացնել իբրև հաղթանակ, չնայած դա ոչ միայն հաղթանակ չէր, այլև ձախողում էր։ Տավուշի գործողությունների արդյունքում իրենք թեկուզ այդ փոքր բանը չկարողացան ստանալ, որ առարկայական կերպով ներկայացնեն որպես հաղթանակ, այլ նաև կրեցին բավականին լուրջ կորուստներ, ինչպես նշեցինք՝ թե՛ զինտեխնիկայի, թե՛ անձնակազմի քանակով, այդ թվում՝ որակական առումով։ Այստեղ միանշանակ էր Հայաստանի Զինված ուժերի հաղթանակը, և սա հոգեբանական առումով բավականին լուրջ խնդիրներ է առաջացնում Ադրբեջանում։

Որևէ բան չունեն այսօր փաստացի ցույց տալու, և սա խարխլում է երկրի ներսում իշխանությունների հանդեպ վստահությունը և Իլհամ Ալիևի գլխավորությամբ այդ իշխանական թևի թուլությունն է նաև ցույց տալիս։ Ալիևի իշխանությունը հենված է այն բանի վրա, որ ոչ թե իրեն հարգում և սիրում են այդ երկրում, այլ՝ որովհետև բոլորը հասկանում են, թե իբրև ինքը ուժեղ է, վերահսկում է ամեն ինչ։ Տարիներ ի վեր վարած նրա քաղաքականությունը, երևում է, որ դատարկ քարոզչություն է և ստիպված է լինում նյարդային հայտարարություններ անել՝ փակուղային իրավիճակում հայտնված մարդուն բնորոշ։ Փաստերից, սակայն, երևում է, որ ռազմական ճանապարհով իրենք լուրջ պարտություն կրեցին։ Ճիշտ է վարչապետի հայտարարությունը, որ Հայկական բանակն այս լոկալ իրադարձությունների արդյունքում ցույց տվեց իր առավելությունը։

– Երկու օր առաջ «Անվախ» դիրքի ուղղությամբ հարձակում եղավ։ Ալիևը մեզ դեմ առ դեմ կռվելու «հրավեր» ուղարկեց՝ ասելով, թե առանց ռուսների չենք կարող կռվել։ Ինչ եք կարծում՝ ներքին լսարանի համար նման հայտարարություններով էլ կավարտվի՞ այս ամենը, թե՞ ռազմական գործողություններն ավարտված չեն։

– Իհարկե, այստեղ բավականին զավեշտալի է, որ դու բառացիորեն 30 վայրկյան առաջ շնորհակալություն ես հայտնում Էրդողանին և Թուրքիային՝ քեզ օգնելու համար, հետո 30 վայրկյան անց տղայական «ռազբորկայի» ես կանչում՝ արի դեմ առ դեմ կռվենք։ Դեմ առ դեմ էինք մեկ շաբաթ առաջ։ Ոչ ոք չի կարող պնդել, որ Ռուսաստանի Դաշնությունը մեզ օգնել է ռազմական գործողությունների ընթացքում։ Ինչպես ես նշեցի՝ ՌԴ-ի քաղաքականությունը հիմնականում չխառնվելն է բուն ռազմական գորողություններին։ Ադրբեջանը հուլիսի 16-ից 20-ը իր Պաշտպանության փոխնախարարին և ռազմական այլ գործիչների չորս օրով ուղարկել էր Թուրքիա՝ այդ երկրի պաշտպանության նախարարի հետ հանդիպումներ անցկացնելու, ռազմատրանսպրոտային ինքնաթիռ էր գալիս Ադրբեջան, և հավանական է՝ որոշակի սպառազինություն բերեց։ Այնպես որ, Ալիևի ասածը զավեշտալի է հնչում, բայց այն իրենց թեզի շրջանակներում է։

Արցախյան պատերազմի դեպքում էլ գիտենք, որ «Օղակ» գործողությունը Գետաշենի հատվածում խորհրդային զորքերի օգնությամբ են իրականացրել, բայց պնդում են՝ պարտվել են ոչ թե հայերին, այլ՝ ռուսներին։ Այս դեպքում էլ իրենք փորձում են պնդել, որ եթե կրել են անհաջողություններ, փորձում են դաշտ նախապատրաստել, որ նույն թեզը շրջանառեն՝ հայերը չեն հաղթել, այլ ռուսներն են հաղթել։ Ինչ մնում է շարունակել-չշարունակելուն, նշեմ՝ չեմ կարծում, որ Իլհամ Ալիևը կկարողանա կուլ տալ այս լուրջ ձախողումն ու պարտությունը, այսինքն՝ ինքը անընդհատ փորձելու է տեղեր գտնել ռևանշի համար։ Սա առաջին հերթին վտանգել է իր իշխանությունը և իր հեղինակությունը, և սա նաև իր համար անձնական խնդիր է դարձել։

– Վարչապետի այսօրվա ելույթի մի շեշտադրմանն ուշադրություն դարձնենք «Ադրբեջանին զենք մատակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է։ Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի ԶՈՒ-ի ու խաղաղ բնակչության դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ օտարերկրյա զենք արտադրող կորպորացիաներ՝ մասնագետներով հանդերձ»։ Գիտենք, որ Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարներն են Ռուսաստանը, Իսրայելը, Թուրքիան, ինչ-որ չափով՝ նաև Բելառուսը, և հավանաբար այս երկրների՞ն է վերաբերում վարչապետի խոսքը, ի՞նչ պետք է հետևի սրան։

– Չեմ կարող ենթադրել, թե վարչապետը կոնկրետ ում նկատի ուներ։ Խաղաղ բնակչության թիրախավորումը, ես կարծում եմ, միանշանակորեն վերաբերվում էր Իսրայելին, որովհետև խաղաղ բնակչության դեմ օգտագործվել են «Կամիկաձե» տեսակի անօդաչու թռչող սարքերը, որոնք, Ադրբեջանի սպառազինությունում եղածները, բացառապես իսրայելական արտադրության են, ինչպես գիտենք՝ դրոնների հարվածից Չինարիում խաղաղ բնակիչ էր թիրախավորվել։ Եվ, իհարկե, շատ ցավալի է, որ ռազմավարական կառույցի՝ ՀԱՊԿ-ի կազմում եղած երկրներից Ռուսաստանն ու Բելառուսը ևս մահաբեր սպառազինություն են վաճառում Ադրբեջանին, որն ուղղվում է Հայաստանի ու Արցախի դեմ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան