Ծառուկյանի դեմ վարույթ, նախարարին՝ տուգանք, դատավորի նկատմամբ՝ քրեական գործ. հարցազրույց Հայկուհի Հարությունյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ

Ձեր ղեկավարած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարևոր և հետաքրքիր որոշումներ է կայացրել վերջին շրջանում։ Հանձնաժողովը Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել։ Եթե կարճ՝ խոսքը վերաբերում է պատգամավոր լինելուն զուգահեռ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելուն։ Ի՞նչ խախտումների մասին է խոսքը։

– Խնդիրը, իհարկե՝ ոչ անձնավորված, այլ առհասարակ՝ հանրային ծառայողի, քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից այլ՝ մասնավոր բիզնես-գործունեությամբ զբաղվելու անհամատեղելիության պահանջ-պայմանի խախտմանն է վերաբերում, ինչի առիթը մեզ համար հանդիսացել է այն փաստը, որ թեև կոնկրետ բիզնես-գործառույթը հանձնված է եղել հավատարմագրային կառավարչին, այնուամենայնիվ, առկա փաստաթղթում ստորագրությունը կոնկրետ որոշում կայացնելու համար առկա է եղել կոնկրետ պաշտոնատար անձի կողմից։ Դա առնվազն առերևույթ վկայում է, որ անձը, այնուամենայնիվ, դեռևս շարունակել է մասնակցություն ունենալ կոնկրետ բիզնեսի կառավարմանը, ինչն օրենքի տրամաբանության տեսանկյունից անթույլատրելի կամ անհամատեղելիության պայմանի առերևույթ խախտում է համարվում։ Վարույթի շրջանակում անձից և հնարավոր աղբյուրներից հավաքագրվում են տեղեկություններ կոնկրետ փաստը հերքելու կամ հաստատելու համար։ Այդ ուղղությամբ իրականացվում են ուսումնասիրություններ։

– Քանի որ խոսքը քաղաքական գործչի է վերաբերվում, կարող են լինել մեկնաբանություններ, թե Հանձնաժողովը գործում է կառավարող ուժի գծի մեջ, քաղաքական պայքարի մաս է դառնում՝ ընդդեմ Ծառուկյանի։ Որո՞նք են Ձեր հակափաստարկները։

– Դա, գուցե, հանձնաժողովի համար ոչ թե պաշտպանվելու առիթ է, այլ հակառակը՝ այդ միջոցով հանձնաժողովի գործունեությունը հանրության համար ավելի տեսանելի դարձնելու միջոց կարող է հանդիսանալ։ Կարծում եմ՝ հետհեղափոխական Հայաստանում՝ 2018 թվականի ապրիլից հետո, գույքի կամ պետական միջոցների վերադարձի, ապօրինի հարստացման, ապօրինի ծագմամբ գույքի վերադարձման հարցերը ամենաշատ քննարկված և հասարակության համար ամենամեծ հետաքրքրություն ունեցող հարցերն են եղել։ Եվ, ընդհանուր առմամբ, կոռուպցիայից զերծ կառավարման համակարգ կամ հասարակություն ունենալը, կարծում եմ, բոլորի համար առաջնահերթություն է դիտարկվել։ Այս տեսանկյունից, մոտավորապես՝ մեկ տարի և ավելի ժամանակահատվածում հանձնաժողովը, որ պետք է, ենթադրաբար, զբաղվեր բոլոր այդ գործերի անմիջական ուսումնասիրությամբ, այդ գործունեությունը չի իրականացրել՝ պայմանավորված նաև այն հանգամանքով, որ այդ գործունեության համար անհրաժեշտ օրենքը չի ընդունվել։ Հանձնաժողովի ձևավորմամբ ավելի մեծ հոսքով այդ բոլոր հարցերը դարձան մեր օրակարգի առարկան։

Հետևաբար, կլինի դա քաղաքական գործչի անհամատեղելիության փաստը կամ մեկ այլ պաշտոնատար անձի հայտարարագրում առկա հայտարարագրման ենթակա տվյալը չլրացնելը, կլինի գույքի կամ եկամուտի վերաբերյալ տվյալ, որ չի հիմնավորվի կոնկրետ անձի օրինական եկամուտներով, եթե հանձնաժողովի համար չեն փարատվի կասկածները, լինելու է անպայման մեր գործունեության առանցքում։ Դա անպայմանորեն առաջացնելու է հետևանքներ, իհարկե՝ դրանք լինելու են նաև ոչ ցանկալի հետևանքներ այն անձանց համար, ովքեր լինելու են դրա անմիջական թիրախը։ Հետևաբար, կարծում եմ, հանձնաժողովն այդ առումով անհանգստանալու ավելի քիչ պատճառներ ունի։ Հակառակը, եթե մենք անմիջականորեն մեր գործողություններից բխող լիազորությունների նկատմամբ ավելի անփույթ կամ պասիվ վերաբերմունք դրսևորենք, կարծում եմ՝ հասարակությունը դրա համար պետք է անհանգստացած լիներ, որ մենք մեր լիազորություններն ամբողջ ծավալով չենք իրականացնում։

– Հանձնաժողովի որոշմամբ՝ 200000 դրամի չափով տուգանք է կիրառվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի նկատմամբ։ 2018 թվականի տարեկան հայտարարագրում նա չի հայտարարագրել իր եկամուտները, որոնք կազմել են 75 միլիոն դրամ։ Ինչո՞ւ էր Զարուհի Բաթոյանը սխալ տվյալով հայտարարագիր ներկայացրել, և ինչքանո՞վ համատարած է այս պրակտիկան պաշտոնյաների շրջանում։

– Փաստացի հայտարարագրման ենթակա տվյալը չէր հայտարարագրվել, ուստի՝ վարույթ հարուցելն անխուսափելի էր, ինչի հիմքով էլ, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն կիրառելու անհրաժեշտություն եղավ։ Եղել են և կան տեխնիկական խնդիրներ, հանձնաժողովը որևէ կերպ չի ժխտում, մասնավորապես՝ 2019 թվականի հայտարարագրերի լրացման գործընթացում, որոնք հիմք են հանդիսացել անձի կողմից այս կամ այն տվյալը թերի կամ ոչ ամբողջական լրացնելու համար։ Յուրաքանչյուր դեպք հանձնաժողովը ենթարկում է առանձին քննության։ Դրա համատարած լինելու վերաբերյալ գնահատականը թույլ տվեք չտարածել համակարգի վրա, ուղղակի ասել, որ յուրաքանչյուր դեպքում դրանք անհատապես ենթարկվում են ուսումնասիրության։ Փոքր թվի մասին չէր խոսքը, բացի այդ՝ ստուգման ենթարկելով նաև, որ անձի եկամուտների տեսանկյունից այնպես չէ, որ հնարավոր էր բաց թողնել, որովհետև մի քանի տարբեր աղբյուրներից առկա եկամուտ էր և այլն, հանձնաժողովը գտավ, որ տեխնիկապես ուղղակի բազան ունեցել է այն հնարավորությունը, որ կարելի է նաև չլրացնել, բայց դա չընդունվեց որպես բացթողման հիմնավորում և կիրառվեց այդ տույժը։ Կան և վստահաբար կլինեն առաջիկայում պատասխանատվության ենթակա պաշտոնատար այլ անձինք ևս, որովհետև հանձնաժողովն ուզում է նաև այս միջոցով փոխել այն մշակույթը, որ եղել է անփույթ վերաբերմունք հայտարարագրման ինստիտուտի նկատմամբ։ Տուգանքն արդեն վճարվել է։

– Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության ստուգման արդյունքում հարուցվել է առաջին քեական գործը։ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով հայտարարված բաց մրցույթին մասնակցելու համար քաղաքացին կեղծ տեղեկանք է ներկայացրել դատախազություն։ Եվ օրերս ԱԱԾ-ն հայտնեց Սնանկության գործերով դատավորների կողմից ենթադրյալ հանցագործությունների մասին։ Նրանցից մեկը հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու մեջ է նաև մեղադրվում։ Հանձնաժողովն ի՞նչ դեր է ունեցել այստեղ։

– Բարեվարքության ստուգման մեխանիզմը, որ կիրառեց հանձնաժողովը, կարելի է ասել՝ ունեցավ հաջող արդյունք։ Առաջին անգամ գործիքակազմը կիրառվեց դատախազի 26 թեկնածուների նկատմամբ։ 26 թեկնածուների վերաբերյալ ներկայացված խորհրդատվական կարծիքի հիման վրա մենք արձանագրեցինք, որ 11-ն ունեին վերապահումով դրական բարեվարքության գնահատական, 3-ի առնչությամբ կայացրեց միանշանակորեն բացասական գնահատական, որից մեկի հիմքում այն է, որ հանձնաժողովը ստացել էր կոնկրետ թեկնածուի կողմից ներկայացված տեղեկություններ, որոնք պաշտոնատար այլ աղբյուրների համադրմամբ չհաստատվեցին։ Դատավորների նկատմամբ ավելի շատ պատասխանատվությունը և լիազորություններն արդեն ԱԱԾ-ինն են։ Այստեղ խոսք է գնում եկամուտի, գույքի և շահերի հայտարարագրերի ուսումնասիրության մասին, և հանձնաժողովն ընդամենը ԱԱԾ-ից դատավարության սահմանած կարգով ստացել է հարցում, որպեսզի կարողանա հայտարարագրման ենթական տվյալների վերաբերյալ տեղեկություն հաղորդել՝ արդյո՞ք տվյալը հայտարարագրված եղել է, թե՞ ոչ։ Հանձնաժողովն ընդամենը ստուգել է հայտարարագրման ենթակա տվյալը և պարզել, որ կոնկրետ տվյալը հայտարարագրված չի եղել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան