Գիշերը հրկիզվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության ծառայողական մեքենան
Քաղաքականություն
23.07.2020 | 13:35Կեսգիշերն անց հրկիզվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության ծառայողական մեքենան։ Այս մասին տեղեկանում ենք դիվանագիտական ներկայացուցչության ֆեյսբուքյան էջից։
«Այս գիշեր՝ հուլիսի 23-ին, ժամը 00.12-ին, հրկիզվել է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենան:
ԳԴՀ դաշնային արտաքին քաղաքական գերատեսչությունը, Բեռլինի երկրամասային ոստիկանությունը և ոստիկանության համապատասխան մարմինները պաշտոնապես տեղեկացված են:
Այժմ գերմանացի ոստիկաններն ու փորձագետները կատարում են ծառայողական քննություն՝ դիտարկելով միտումնավոր հրկիզման վարկածը»,- ասվում է հաղորդագրությունում: