ԼՂ խնդրի կարգավորումը բխում է բանակցային գործընթացի մասնակից երկրների շահերից. ՌԴ ԱԳ փոխնախարար

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը բխում է տարածաշրջանի բոլոր պետությունների և բանակցային գործընթացին մասնակցող երկրների շահերից: Այս մասին այսօր ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, մենք կարծում ենք, որ ոչ միայն Ռուսաստանը, այլև մյուս պետությունները, որոնք մտահոգված են այս տարածաշրջանում կայունության հաստատմամբ և ամրապնդմամբ, պետք է հանդես գան հայտարարություններով, որոնք կողմերին խրախուսում են խաղաղության հաստատման, հրադադարի հաստատման հարցում, որի մասին նրանք ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ»,- ասել է նա։

Ռուսաստանցի դիվանագետը հավելել է, որ իրավիճակի կայունացումը բխում է գործընթացի բոլոր մասնակիցների շահերից:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հակված է այն տեսակետին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում մշակված պայմանավորվածությունները պետք է մնան բանակցային սեղանին:

«Ներկայիս ճգնաժամը չպետք է հանգեցնի այն տիտանական ջանքերով ձեռքբերված առաջընթացի նահանջին, որն առաջին հերթին ՌԴ-ի կողմից է ձեռք բերվել: Այս հակամարտության կարգավորումն էապես կբարելավի իրավիճակը տարածաշրջանում՝ ներառյալ բոլոր գործընկերների միջև երկկողմ հարաբերությունների բարելավումը: Մենք բոլորին կոչ ենք անում ընդունել այս դիրքորոշումը, հատկապես՝ Մինսկի խմբի երկրներին», – ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը: