Կրթության նախարարը պետք է մի քանի անգամ խոսեր փոփոխության մասին․ բարձր միավորներ ստացած, բայց բուհ չընդունված ուսանողները բողոքում են

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Այս տարվա բուհական ընդունելության քննությունների արդյունքները շատ դիմորդների մոտ դժգոհություն են առաջացրել։ Խնդիրն այն է, որ այն դիմորդները, ովքեր չեն կարողացել ընդունվել առաջին հայտով նշված բուհ, դուրս են մնացել նաև մյուս հայտերով դիմած ֆակուլտետներից։ Դիմորդները պնդում են, որ ստացել են ավելի բարձր միավորներ, քան նրանք, ովքեր ընդունվել են նշված բաժիններ։ Ոլորտի պատասխանատուները պարզաբանում են՝ առաջնահերթությունը տրվում է այն դիմորդներին, ովքեր առաջին հայտով են նշել տվյալ ֆակուլտետն ու հավաքել անհրաժեշտ միավորները։

Տավուշի մարզի Կոթի գյուղի բնակչուհի Նունե Ազիբեկյանն այն դիմորդներից է, ով այս տարի ոչ մի բուհ չի ընդունվել։ Նա քննություն է հանձնել անգլերեն լեզու առարկայից և ստացել 14 միավոր։ Առաջին հայտով դիմել է ԵՊՀ ռոմանոգերմանական բաժնի համար, սակայն չի ընդունվել։ Հաջորդ հայտերով նա դիմել է ևս 6 ֆակուլտետներ, սակայն ոչ մի տեղ չի ընդունվել։

«Այն, ինչ հիմա կատարվում է, ինֆորմացիայի պակասի արդյունք է։ Ես և ինձ նման շատ դիմորդներ չենք իմացել, որ ուժի մեջ է լինելու միայն առաջին հայտով նշվածը։ Նույնիսկ ընդունված երեխաները տեղյակ չեն այս օրենքից, այսինքն՝ ում բախտը բերել, բերել է։ Սա շատ լուրջ ու կարևոր փոփոխություն է, կրթության նախարարը պետք է մի քանի անգամ խոսեր սրա մասին, իր էջում տեղադրեր։ Ընդունելության վերաբերյալ տեսահոլովակ կա, բայց այս փոփոխության մասին ոչ մի խոսք չկա։ Ինչի՞ համար էին այդ 8 հայտերը, եթե միայն առաջին հայտին էին ուշադրություն դարձնելու»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Նունե Ազիբեկյանը։

Հերմինե Ստեփանյանը ևս կանգնած է նույն խնդրի առջև․ պատմություն առարկայից ստացել է 17․5 միավոր, սակայն դուրս է մնացել դիմած բոլոր բաժիններից։

«Իմ առաջին հայտը եղել է իրավաբանությունը, և նախապատվությունը, ինչ-ինչ անհիմն պատճառներով, տրվել է առաջին հայտին, ես մրցույթից դուրս եմ մնացել։ Չեն նայել հաջորդ հայտերին, որտեղ նշել էի միջազգային հարաբերություններ, հանրային կառավարում, քաղաքագիտություն և այլն։ Այնինչ, այդ ֆակուլտետներ ընդունվել են 13․25 և 9․75 միավորներով»,- մեզ հետ զրույցում նշեց Հերմինե Ստեփանյանը։

Նա հավելեց, որ տեղյակ չի եղել ընդունելության նման կարգից, այլապես ռիսկի չէր դիմի։

Ընդունելության արդյունքներից դժգոհ դիմորդներն ու նրանց ծնողները երկու օր է՝ բողոքի ակցիա են իրականացնում Ազգային ժողովի դիմաց։ Նրանք պահանջում են լուծում տալ խնդրին՝ առաջարկելով լրացուցիչ տեղեր հատկացնել բարձր միավորներ ստացած ուսանողներին։ Խնդրին անդրադարձել են նաև մի քանի պատգամավորներ և տարբեր գերատեսչություններ։ Այսօր Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է դիմորդների ծնողների հետ և լսել նրանց բողոքները։

Խնդրի վերաբերյալ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի մշտական հանձնաժողովում փակ խորհրդակցություն է անցկացվել։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է, որ խորհրդարանական հանձնաժողովում քննարկումն ավարտվել է անարդյունք, քանի որ որոշում կայացնող մարմնի ներկայացուցիչը՝ նախարարի կամ փոխնախարարի մակարդակով, ներկա չի եղել։

ԿԳՄՍ նախարարությունից Factor.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ տեղյակ են բողոքների մասին, ԱԺ հանձնաժողովից առաջարկներ են ստացել, որոնք նախարարությունը կդիտարկի։

Նշենք, որ դիմորդներն ու նրանց ծնողներն Ազգային ժողովի մոտից երթով շարժվել են դեպի ԿԳՄՍ նախարարություն: Նրանց ընդունել է ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը։

Անժելա Պողոսյան