Հայաստանը կարող է դառնալ միջուկային բժշկության կենտրոն

Լուրեր

17.09.2026 | 16:28
Կրեմլը կարծում է, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի «դժոխային պատժամիջոցները» կբարդացնեն Ուկրաինայում կարգավորումը
17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
Բոլորը

Ժամանակակից աշխարհում միջուկային բժշկությունը դարձել է օնկոլոգիական, էնդոկրին և սրտային հիվանդությունների անբաժանելի մասը, քանի որ թույլ է տալիս տեսանելի դարձնել ցանկացած խնդիր և իրականացնել ճիշտ ախտորոշում իրականացնել։ Միջուկային բժշկության յուրօրինակ մեթոդների շնորհիվ բժիշկները կարողանում են բառացիորեն ներթափանցել պացիենտի օրգանիզմ։ Այս մասին «Ինչպես ներթափանցել կենդանի ուղեղ» առցանց նախաճաշի ժամանակ պատմել է ճառագայթային դիագնոստիկայի մասնագետ, «Դիագնոստիկայի և հեռավար բժշկության» մոսկովյան կենտրոնի կրտսեր գիտաշխատող Աննա Խորուժայան։

Նշենք, որ միջոցառումը կազմակերպել է «Ռոսատոմ» կորպորացիան՝ նվիրված Ուղեղի համաշխարհային օրվան։

Աննա Խորուժայան ներկայացրել է ուղեղի հետազոտման բնագավառում ժամանակակից միտումները, ներառյալ՝ առաջատար ուղղությունները՝ միջուկային տեխնոլոգիաների կիրառմամբ։

«Գոյություն ունեն ուղեղի վիզուալիզացիայի տարբեր մեթոդներ․ համակարգչային տոմոգրաֆիա կամ (ՀՏ), մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), ինչպես նաև պոզիտրոնա-էմիսսիոնային տոմոգրաֆիա (ՊԷՏ)։ Այդ մեթոդները ժամանակին ահռելի ճեղքում էին բժշկության մեջ։ Առանց դրանց հնարավոր չէր ուսումնասիրել ոչ միայն անատոմիան, այլև՝ ուղեղի գործունեությունը, ինչպես նաև մարդու օրգանիզմի այլ կարևոր գործընթացները։ Որոշ դիագնոստիկ մեթոդներ, ինչպիսիք են ՄՌՏ-ն կամ ՊԷՏ-ը, թույլ են տալիս տեսնել պաթոլոգիկ փոփոխությունները նույնիսկ մոլեկուլյար մակարդակում։ Այդ ամենն օգնում է բժիշկներին կազմել հիվանդության պատկերը և արդյունավետ բուժում նշանակել»,- ներկայացրել է Խորուժայան։

Միջուկային բժշկությունն ակտիվորեն զարգանում է շատ երկրներում։ Վերջին տարիներին Հայաստանում՝ Ռադիոիզոտոպների արտադրման կենտրոնում, նշանակալի աշխատանք է իրականացվել ցիկլոտրոնի միջոցով քաղցկեղի հետազոտության կատարելագործման առումով։ Անցած տարի ցիկլոտրոնը գործարկվեց, սկսվեց իզոտոպների մշակումը, և արդեն ընթացիկ տարվա հունիսին առաջին անգամ իրականացվեց պոզիտրոնա-էմիսսիոնային տոմոգրաֆիա։

Միաժամանակ, Հայաստանում վերջերս աշխատանքը սկսեց Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնը, որտեղ իզոտոպների միջոցով իրականացվում է օնկոլոգիական հիվանդությունների հետազոտություն, ինչպես նաև ռադիոակտիվ յոդով վահանաձև գեղձի չարորակ նորագոյացությունների բուժում։ Կենտրոնում աստիճանաբար նախատեսում են ներդնել չարորակ հիվանդությունների իզոտոպային բուժման այլ մեթոդներ։

«Նախկինում հիմնական խնդիրն այն էր, որ դեպքերի գրեթե կեսի ժամանակ հիվանդությունը հետազոտվում էր ամենաուշ փուլերում։ Հիմա՝ երկրում ՊԷՏ-ի և ՀՏ-ի առկայությունը Հայաստանի բնակիչներին հնարավորություն կտա ժամանակակից օգնություն ստանալ տեղում, և դիագնոստիկայի համար չմեկնել այլ երկրներ»,-օնկոլոգիական հիվանդությունների հետազոտման զարգացման գործում Հայաստանի հաջողակ քայլերն է մեկնաբանել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանը։

Մասնագետը նշել է, որ հետագայում Հայաստանի միջուկային բժշկության հնարավորություններից կարող են օգտվել նաև այլ երկրների պացիենտները՝ մեր երկիրը կարող է միջուկային բժշկության կենտրոն դառնալ։

Այսօր, ՊԷՏ-ի և ՀՏ-ի, ճառագայթային և ռադիոնուկլիդային թերապիայի կիրառման բնագավառը ամբողջ աշխարհում մշտապես ընդլայնվում է։ Համավարակի պատճառով արդեն մոտ ապագայում կմեծանա վարակը հաղթահարած պացիենտների տարբեր օրգանների և օրգանիզմի վիճակի հետազոտությունների պահանջարկը։ Եվ միայն միջուկային տեխնոլոգիաների միջոցով վիզուալիզացիան ու ռադիոդեղագործության նոր միջոցները թույլ կտան անել դա։