Դեսպան Տիգրան Բալայանի հոդվածը նիդերլանդական պարբերականում՝ Բաքվի սպառնալիքների և Անկարայի կեցվածքի մասին

Լուրեր

12.06.2026 | 16:26
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.06.2026 | 16:25
Վերաքվեարկություն ենք պահանջում. Մանուկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 16:18
7-բալանոց երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են նաև Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
12.06.2026 | 16:14
Իրանի վերականգնման 300 մլրդ դոլարի ծրագիր, սառեցված միջոցների ազատում. ինչ է ենթադրում ԱՄՆ-Իրան 14 կետանոց հուշագիրը՝ Թեհրանի ներկայացմամբ
12.06.2026 | 16:10
Գյումրիի «Մայր Հայաստան»-ի վանդալիզմից մինչև «ուկրաինացման» թեզեր․ ո՞ւմ էր ձեռնտու միջադեպի քաղաքականացումը
12.06.2026 | 16:06
Ալեն Ղևոնդյանի ու Տիգրան Վարդանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
12.06.2026 | 16:00
Անվավեր ճանաչեցին, որպեսզի ԲՀԿ-ն դուրս մնա խորհրդանից. պատգամավորի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 15:56
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ
12.06.2026 | 15:49
47 տարեկանում մահացել է Թաիլանդի արքայադուստրը, որը գրեթե 4 տարի անգիտակից վիճակում հիվանդանոցում էր
12.06.2026 | 15:42
Վարույթներ կան, որոնցով անցնում են ՌԴ-ից եկած քաղաքացիները. Արփինե Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 15:37
Անվավեր են ճանաչվել 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները
12.06.2026 | 15:34
Նյու Յորքի փողոցներից մեկն անվանակոչվել է Թիերին Անրիի պատվին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.06.2026 | 15:29
«Ասըմ ա՝ Ծառուկյանի ընտրությունների համար գործ կա, հա՞». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 15:26
Ոչ մի գյումրեցի նման քայլի չէր գնա. մարզպետը` «Մայր Հայաստան» հուշահամալիրի տառերը պոկելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 15:20
ԱԺ ընտրությունների քարոզարշավի մշտադիտարկման արդյունքներին նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
Բոլորը

Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը տեղական «Daily Nederlands Dagblad» պարբերականում հոդված է հրապարակել՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներին։

Հոդվածում, մասնավորապես, ասվում է․ «Այն ընթացքում, երբ աշխարհը փորձում է պայքարել կորոնավիրուսային ճգնաժամի և դրա հետևանքների վերացման դեմ, հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը, օգտագործելով ծանր հրետանի, փորձ արեցին գրավել Հայաստանի սահմանային հենակետերը, ինչի արդյունքում երկու կողմերը 16 զոհ ունեցան։ Սա 1994-ին կնքված եռակողմ զինադադարի ակնհայտ խախտում էր։ Զինադադարը վերջ էր դրել Ադրբեջանի և Հայաստանի կողմից աջակցություն ունեցող Լեռնային Ղարաբաղի միջև պատերազմին։ Շուրջ 4 տարի տևած պատերազմը 35 հազար կյանք խլեց։

Ադրբեջանը պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ ի պատասխան վերջինի՝ Հայաստանի հետ վերամիավորվելու մտադրության։ Այն Հայաստանից անջատվել և հանձնվել էր Ադրբեջանին 1921 թվականին՝ խորհրդային ղեկավար Ստալինի կողմից։ Հրետանու կիրառումը նաև միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է, քանի որ այն թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ ներառյալ գյուղեր և տներ՝ ուղղակիորեն վտանգելով մարդկային կյանքեր։

Հայաստանը բազմաթիվ փորձեր է կատարել՝ այլ երկրների ուշադրությունը հրավիրելու լայնամասշտաբ բռնությունների վտանգի վրա՝ կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել։ Չնայած մեր զգուշացումներին՝ սահմանին անկայունություն հրահրելու՝ Ադրբեջանի բանակի վերոհիշյալ սադրանքը միջազգային հանրության համար անակնկալ էր։

Այնուամենայնիվ, դրա նախադրյալներն ակնհայտ էին։ Ադրբեջանում ֆինանսական և քաղաքական ճգնաժամեր ուներ (4 բանկի արտոնագրեր չեղարկվել են), այդ թվում՝ ընդդիմության հանդեպ լուրջ հետապնդումներ։ Բացի այդ՝ երկրում նավթի գների կտրուկ անկում էր և համավարակի հետևանքով վատթարացող իրավիճակ։ Սահմանները փակ էին, այնպես, որ հաճախ պետական սահմանից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող ադրբեջանցիները չէին կարողանում հայրենիք վերադառնալ։ Այս իրավիճակում Ադրբեջանի իշխանությունները զարգացրին իրենց հռետորաբանությունը՝ նույնիսկ Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ սկսելով։

Բացի այդ՝ սահմանամերձ շրջաններում լայնամասշտաբ զորավարժություններ էին անցկացվում (ավելի քան 10 հազար զինվորականի ներգրավմամբ)։ Այս ամենը կատարվում էր՝ շեղելու բնակչության ուշադրությունը տարատեսակ ճգնաժամերից, ինչպես նաև համավարակի դեմ պայքարի դեմ ժողովրդական ընդվզումը ճնշելու նպատակով։

Այն, որ Ադրբեջանը չի գնահատում մարդկային կյանքը և անպատասխանատու վարքագիծ է դրսևորում, հստակ երևում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հայտարարությունից, որում նշվում է, թե Հայաստանը չպետք է մոռանա, որ Ադրբեջանի հրթիռներն ուղղված են դեպի Մեծամորի ատոմակայանը, և իրենք կարող են հրթիռակոծել այն՝ Հայաստանին մեծ աղետ բերելով։ Ադրբեջանը տարիներ շարունակ պնդում էր, թե ատոմակայանը բնապահպանական տեսանկյունից վտանգ է ներկայացնում իրեն շրջապատող տարածքի համար, թեև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները գտնում են, որ ատոմակայանն անվտանգ է։

Մտահոգության մեկ այլ գործոն է Թուրքայի սադրիչ դերը, մասնավորապես՝ վերջինիս բարձրաստիճան քաղաքական և ռազմական առաջնորդների կողմից ուժի կիրառմանը բացահայտ աջակցությունը և Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմի դեպքում բոլոր հնարավոր միջոցներով Ադրբեջանին օգնելու խոստումը։

Թուրքիայի նախագահ Էրդողանն ասում է․ «Մենք երբեք մեր եղբայր Ադրբեջանին մենակ չենք թողնի։ Մենք մինչև վերջ կաջակցենք Ադրբեջանին»։

Վերջին օրերին Թուրքիայի և Հայաստանի միակողմանորեն փակ սահմանի երկայնքով թռչում էին ռազմական ինքնաթիռներ և հետախուզական անօդաչու թռչող սարքեր։ Հաջակցություն Ադրբեջանի՝ 1993 թվականի պատերազմի ընթացքում Թուրքիան միակողմանիորեն փակել է Հայաստանի հետ սահմանը։ Ակտիվացել է նաև Ադրբեջանին զենքի մատակարարումը, ինչը վտանգավոր քայլ է ՆԱՏՕ-ի անդամ երկրի կողմից, որը դեռևս կառույցի անդամների կողմից չի դատապարտվել։

Այս հակամարտության խորացումն ու հավանական ընդլայնումը կհանգեցնի հումանիտար աղետի՝ մեծաքանակ զոհերով և փախստականների հոսքով։ Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է․ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։ Մենք հավատարիմ ենք մնում այս դիրքորոշմանը և կշարունակենք աշխատանքներ տանել՝ ուղղված լարվածության նվազեցմանը և խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծմանը։ Միջազգային հանրությունը պետք է բոլոր կողմերին հորդորի աջակցել այս գաղափարին և ամրապնդել 1994 թվականի հրադադարի ռեժիմը, համաձայնել սահմաններին ԵԱՀԿ դիտորդական առաքելության տեղակայնմանն ու զինադադարի պայմանագրի խախտումների հետաքննման նպատակով ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմի ներդրմանը։ Միայն դրանից հետո կարող է տևական խաղաղության հեռանկար ի հայտ գալ»։