Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքացիների բողոքներով դիմել է ԿԳՄՍ նախարարին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների  պաշտպանին են հասցեագրվել դիմում-բողոքներ բուհերի դիմորդներից և նրանց ծնողներից՝ կապված բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության հետ։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, բողոքներով դիմորդները և ծնողները մտահոգություններ են հայտնել, 2020-2021 թվականի պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննություններին մասնակցելու արդյունքում «12.0»-ից «18.75» միավոր ստանալու պարագայում՝ միավորները 1-ին հայտով նշված բուհ ընդունվելուն չբավականացնելու պատճառով իրենց երեխաները (դիմորդները) չեն ընդունվել կամ ընդունվել են 8-րդ հայտով նշված որևէ բուհ, իսկ «7.5» միավոր ստացած մի շարք դիմորդներ 2-րդից 5-րդ հայտերով նշված բուհեր են ընդունվել:

Քաղաքացիներն իրենց բողոքներով խնդրի լուծման տարբերակ առաջարկել են, օրինակ, այն, որ  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ավելացնի բուհերումուսուցման տեղերը, որպեսզի բարձր գնահատական ստացած դիմորդները կարողանան սովորել իրենց նախընտրած բուհում: Մեկ այլ տարբերակ առաջարկվել է դիմորդներին տալ 2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակում բուհում ընդգրկվելու հնարավորություն՝ հետագա կրթության շարունակականությունը սահմանելով մրցութային կարգով՝ ըստ գիտելիքի:

Մարդու իրավունքների պաշտպանը բողոքները քննարկման ընդունելու որոշում է կայացրել և համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին: