Ծիրանի արտահանումը նվազել է․ նախորդ տարվա 28.000 տոննայի փոխարեն այս տարի արտահանվել է 17.500 տոննա

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Այս տարի Հայաստանից արտահանվել է 17.500 տոննա ծիրան։ Նախորդ տարվա 28 հազար տոննայի համեմատ՝ գրեթե կրկնակի նվազում է գրանցվել, իսկ 2018-ին այդ ցուցանիշը կազմել է 47 հազար տոննա։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։

Նրա խոսքով՝ բերքի ընդհանուր արտահանումը մոտավորապես կհասնի 28-29 հազար տոննայի, այսինքն՝ նախորդ տարվանից դարձյալ 2 անգամ պակաս։ Ըստ Բերբերյանի՝ սա պայմանավորված է փոշոտման խնդիրներով, եղանակային անբարենպաստ պայմաններով և սնկային հիվանդություններով։

«Պետք է ժամանակին գյուղացուն այդ ուսումնական մեթոդական ցուցումները տային, թե գյուղացին ինչ սրսկեր, այդ սնկային հիվանդություններից փրկեր գոնե մինիմալ բերքը։ Ցավոք, դա էլ չեղավ»,- նշեց Բերբերյանը։

Նա հավելեց, որ Կառավարությունը մեծ ուշադրություն պետք է դարձնի մեղվաբուծությանը, քանի որ առանց մեղվի չենք կարող պտուղ ունենալ։

Անդրադառնալով Ռուաստանում հայկական ծիրանի վաճառքի հետ կապված խնդիրներին՝ Հրաչ Բերբերյանը նշեց, որ տեղի ունեցողը բնական էր։

«Քանի որ մենք հարևան հանրապետության քիթը լավ ենք տրորել, նման կոնֆլիկտներ կարող են լինել։ Այստեղ շատ կարևոր էր, որ հայ գործարարները օգնեցին, ճիշտ է՝ այնտեղ քանակ էլ չկար, մի 5-6 մեքենա բան էր մնացել, քանի որ սեզոնը վերջանում է, բայց, համենայն դեպս, քայլ արվեց։ Մեր խորին համոզմամբ՝ մենք հայկական շուկա պետք է ունենանք ինչպես Վրաստանում, այնպես էլ Մոսկվայում։ Սա, երևի, առաջին քայլն է։ Տեսնենք, այդ շուկան, որ Մոսկվայում կա, մյուս տարի էլի կկլանի՞ մեր ֆերմերներին, որովհետև բիզնեսը ազգություն չի հարցնում։ Հայերի մի մասը կգնա էլի հին շուկան, բայց շատ լավ կլիներ, որ հայկական շուկա ունենայինք։ Եվ, իհարկե, տեսականին պետք է մեծացվի, որովհետև վաճառվել է մի մեքենա ծիրան, մի մեքենա կեռաս, մի մեքենա սալոր։ Դա քանակ չէ Մոսկվայի համար»,- նշեց Հրաչ Բերբերյանը։

Անժելա Պողոսյան