ԱԱԾ-ն բացահայտել է խոշոր չափերով պետական միջոցների հափշտակության և պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելու, օգտագործելու դեպքեր

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ 2016-2017 թվականներին «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Երանոս, Վարդաձոր և Ձորագյուղ համայնքների վարչական տարածքում գտնվող ընդհանուր 1500հա արոտավայրից օգտվող անասուններին խմելու ջրով ապահովելու համար նախատեսված 6.300 մետր երկարությամբ ջրագիծ, 1 ջրընդունիչ և 1 խմոց կառուցելու համար պետական բյուջեից հատկացվել է ընդհանուր 93.840.726 դրամ: Մինչդեռ, հետագայում ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքները չեն կատարվել, սակայն կապալառու կազմակերպության իրավասու անձինք, նախնական համաձայնության գալով ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց հետ, շահադիտական դրդումներով, կազմել, հաստատել և շրջանառության մեջ են դրել իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ կատարողական, հանձնման ընդունման ակտեր և դրանք փաստացի չկատարված աշխատանքների դիմաց պետական և համայնքային բյուջեից անհիմն ստացել և խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 93.840.726 ՀՀ դրամ:

«Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելը և պաշտոնատար անձանց կողմից շահադիտական դրդումներով պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելը, օգտագործելը:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցագործության մեջ ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու և պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ»,- ասված է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։