«էն ժամանակ Սերժը մերը չէր, բայց կանգնեցինք կողքին, բա հիմա ինչեր կանենք, երբ իշխանությունը լեգիտիմ է»․ ազատամարտիկ

Լուրեր

12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:13
«Էկոլոգիական աղետի մեկնարկ»․ քաղհասարակությունը դատապարտում է Ամուլսարի շահագործումը
12.10.2026 | 15:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինն ու երեխաները՝ տուժողներ // Երբ կքննարկվի TRIPP-ն ԱԺ-ում․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 15:01
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ
12.10.2026 | 14:52
Մարդկանց շփոթեցնելով ուղղորդել եք ձեր «կանտորա» ու փող աշխատել․ Վարդանյանը՝ Ենգոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:44
Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի երկու գիտնականներ
Բոլորը

Հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն, հակառակորդը պարբերաբար սադրիչ գործողությունների է դիմում և հայկական ԶՈւ-ի կողմից ետ շպրտվում։ Սահմանային իրավիճակի և հնարավոր զարգացումների մասին Factor.am-ը զրուցել է ազատամարտիկ, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Վլադիմիր Առաքելյանի հետ։

«Ցավում եմ մեր չորս զոհերի համար, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում, ես չեմ ցանկանում հաճոյանալ իշխանություններին, բայց պիտի արձանագրեմ, որ այսօրվա և 2016 թվականի դեպքերը համեմատելիս՝ թե՛ զենքերի առումով, թե՛ դուխի առումով կա առաջընթաց։ Իհարկե, մեր բանակը միշտ էլ դուխի պակաս չի ունեցել, բայց հիմա խելքն ու ուժը համատեղվել է։ 2016 թվականին Սերժը հավաքել էր դեսպաններին, ասում էր՝ մենք կռվում ենք 80-ականների զենքերով․․․ դա ուղղակի աբսուրդ է, է հա՝ չլափեիք, չթալանեիք, զենքեր առնեիք, բա էդ ո՞նց Նիկոլը երկու տարվա մեջ կարողացավ հա՛մ զենք առնի, հա՛մ եղածը արդիականացնի»,- ասաց ազատամարտիկը։

Առաքելյանը նշեց, որ իրենք՝ ազատամարտիկներով, ցանկացել են հավաքվել-գնալ դիրքեր, բայց իրենց համապատասխան կառույցից հորդորել են դեռևս սպասել։

Անդրադառնալով Ադրբեջանի սպառնալիքներին՝ թե կհարվածեն Մեծամորի ատոմակայանին, ազատամարտիկը նկատեց․ զգուշանալ, իհարկե, պետք է, բայց չի կարծում, որ նման քայլի կգնան․ «Ատոմակայանը սովորական օբյեկտ չի, որ ուզեն խփեն, կամ չխփեն, Ադրբեջանը միանգամից կվերանա։ Ասում են, թող ասեն, մենք էլ կասենք, վախենալու բան չունենք, բայց ամեն դեպքում զգուշությունը վախկոտություն չի, պետք է զգուշանալ»։

Առաքելյանը կարծում է, որ եթե հակառակորդը համարձակվի լայնամասշտաբ գործողությունների գնալ, դրանից միայն կտուժի․ «Մեր տղաները էս չորս-հինգ օրվա մեջ ցույց տվեցին, թե ինչի են ունակ։ Իրենք մի հատ Բյուլբյուլօղլի ունեն, ասում է, թե տասը միլիոնանոց ժողովուրդը սպասում է, որ երկուսուկես միլիոնանոց Հայաստանը իր զորքերին հետ քաշի, դե արի մի ասա՝ դուք արհեստական պետություն եք, մենք կռվում ենք մեր երեխեքի, մեր նամուսի-թասիբի համար, բա իրանք ինչի՞ համար են կռվում՝ չգիտեն։ Եթե լայնամասշտաբ պատերազմ սկսեն, կտուժեն։ Իրենք շփոթեցին Նիկոլին Սերժի, Քոչարյանի հետ, շատ մեծ սխալմունք արեցին։ Դրանց ղեկավարը չի հասկանում, թե լեգիտիմ իշխանությունը ինչ ա։ Էն ժամանակ Սերժը մերը չէր, բայց կանգնեցինք կողքին, բա հիմա՞ ինչեր կանենք, երբ իշխանությունը լեգիտիմ է։ Մենք չենք խոսում խոսելու համար, լայնամասշտաբ պատերազմի դեպքում կհասնենք մինչև Քուռ գետը, Կասպից ծովն էլ հետը»,- եզրափակեց Առաքելյանը։

Լիլիթ Շաբոյան