Կանայք, ծերերը և երեխաները Թալիշից ու Մատաղիսից ժամանակավոր հեռացվել են. տղամարդիկ գյուղերում են

Լուրեր

14.07.2026 | 17:49
Ուկրաինան հայտարարել է ՌԴ ԱԴԾ նավ խորտակելու մասին․ զոհեր և վիրավորներ կան
14.07.2026 | 17:38
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
14.07.2026 | 17:22
Եվրախորհրդարանում Բաքվում պահվող հայ գերիների հետ կապված համաժողով է ընթանում
14.07.2026 | 17:19
Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել․ Ռադան աջակցել է որոշմանը
14.07.2026 | 17:11
Արմեն Գրիգորյանը ԵՄ գործընկերության նոր առաքելության պատվիրակության հետ քննարկել է հետագա համագործակցությունը
14.07.2026 | 16:58
Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի
14.07.2026 | 16:46
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
14.07.2026 | 16:38
Քաղցրաշեն գյուղում 13-ամյա աղջիկ է մահացել․ վարչական շրջանի ղեկավարը՝ դեպքի մասին
14.07.2026 | 16:26
Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադն արձագանքել է NYT-ի՝ վերջինիս Իսրայելի կողմից հավաքագրված լինելու մասին հրապարակմանը
14.07.2026 | 16:17
Ֆրանսիան պատմության ամենամեծ շքերթի ընթացքում ցուցադրել է ռազմական հզորությունն ու դաշնակիցների հետ միասնությունը
14.07.2026 | 16:14
«Կանաչ գոտուց դուրս եկանք, ասեցին՝ ոչ մի հյուրանոց»․ ինչ է պատմում Երևան-Մոսկվա չվերթի ուղևորը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 16:05
«Ալաշկերտը» մեկնեց Ղազախստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 16:01
Իրանը հայտնում է Բանդար Աբբասում և Բուշերում պայթյունների ու հարվածների մասին
14.07.2026 | 15:55
Գազամատակարարման պլանային դադարեցում Աղվերան բնակավայրում՝ հուլիսի 15-ին
14.07.2026 | 15:46
Կրեմլն Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ Ալիևի դիրքորոշումը «սխալ» է որակել
Բոլորը

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների հետ կապված Արցախի Հանրապետության Թալիշի և Մատաղիսի բնակիչները առաջարկել են երկրի ղեկավարությանը իրենց տեղափոխել թիկունքային համայնքներ:

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս համայնքների բնակիչների հետ հանդիպմանը, հատկապես Թալիշում ապրողները և Մատաղիսից որոշ ընտանիքներ, մտահոգություն հայտնելով Տավուշում տեղի ունեցող ռազմական գործողությունների առթիվ, խնդրել են ապահովության նկատառումներով կանանց, երեխաներին և ծերերին ժամանակավորապես տեղափոխել թիկունքային համայնքներ: Հանրապետության նախագահի հանձնարարականով՝ տարհանումը կազմակերպվել է: Տեղափոխված բոլոր անձինք ապահովվել են կացարաններով և սննդով»,- Factor.am-ին փոխանցեց ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ առաջնագիծը հարաբերականորեն հանգիստ է, իսկ Պաշտպանության բանակն ամբողջովին տիրապետում է իրավիճակին: Վահրամ Պողոսյանը նաև ասաց, որ ոչ բոլոր ընտանիքներն են հեռացել գյուղերից:

Նարեկ Կիրակոսյան