Եռաբլուրում հուղարկավորվեց Տավուշում զոհված մայոր Գարուշ Համբարձումյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր տեղի ունեցավ Տավուշում հակառակորդի կրակոցից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը։

Մայորին հետմահու շնորհվեց Հայրենիքին մատուցած ծառայության համար 2-րդ աստիճանի մեդալ, որը հուղարկավորության ժամանակ հանձնեցին մայորի հորը։

Հուղարկավորության մասնակցող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոնարհվեց զոհվածի հարազատների առջև։

Վարչապետից բացի, հուղարկավորությանը ներկա էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն,  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ։

Գարուշ Համբարձումյանն ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Ստացել է սակրավորի մասնագիտություն ու նշանակվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային դասակի հրամանատար: Իսկ 2015թ.-ին նշանակվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար:

Գարուշ Համբարձումյանը Գեղարքունիքի մարզի Լուսակունք համայնքից էր, խնամքի տակ ուներ անչափահաս երեխաներ։

Նշենք, որ 2016 թվականին ՊՆ-ն Գարուշ Համբարձումյանին ներկայացրել էր ԶՈւ լավագույն սպաները և հրամանատարները շարքում, այն ժամանակ նա դեռ կապիտանի կոչում ուներ։

Հուլիսի 12-ից սկսած՝ հակառակորդի հարձակման հետևանքով հայկական կողմը ունի չորս զոհ։ Վարչապետի որոշմամբ նրանք հետմահու պարգևատրվել են․ Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված՝ մայոր Գարուշ Համբարձումյանը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանը՝ Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանն ու Գրիշա Մաթևոսյանը՝ Մարտական ծառայության մեդալներով։

«Խոնարհվում եմ Ձեր և Ձեր ընտանիքների առաջ՝ նահատակված եղբայրներ: Մենք պիտի՛ կարողանանք արժանի լինել Ձեզ և Ձեր սխրանքին, և կլինե՛նք»,- իր ուղերձում նշել էր վարչապետը։