Հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների տարհանումը մարտադաշտից՝ Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից կրակի դադարեցման պարագայում. ՀՀ ՊՆ
«Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակի դադարեցման և համապատասխան բարենպաստ պայմանների ստեղծման պարագայում հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: