ՀՀ դատախազությունը միջոցներ է ձեռնարկել խոշտանգման դեպքերով նախնական քննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով

Լուրեր

16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:51
Բաքուն ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է․ Հաջիևը հայտարարել է՝ Ադրբեջանը պատրաստ է զարգացնել դաշինքի հետ գործընկերությունը՝ հանուն խաղաղ Հարավային Կովկասի
16.11.2026 | 19:33
Բուլղարիայի ափերի մոտ նավ է խորտակվել, որի անձնակազմում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:20
Հայր ու որդի նույն հայտարարագիրն են ներկայացրել
16.11.2026 | 19:09
Պապոյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները
16.11.2026 | 19:00
Անվճար խորհրդատվություն և հետազոտություններ․ զրույց՝ դեկտեմբերի 4-6-ը սպասվող առողջապահական EXPO-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ դատախազությունից տեղեկացնում են, որ Ոստիկանության բաժիններում, ձերբակալվածների պահման վայրերում, քրեակատարողական հիմնարկներում անձանց խոշտանգումների, վատ վերաբերմունքի դեմ պայքարի քրեաիրավական գործիքակազմի կատարելագործման, դատական պրակտիկայի բարելավման խնդիրը շարունակում է մնալ ՀՀ դատախազության հիմնական առաջնահերթություններից:

«ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ առանձին դեպքերում անձանց՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքները, պնդումները անհապաղ ՀՀ ՀՔԾ քննարկման չուղարկելու հանգամանքով պայմանավորված՝ հետագայում նման գործերի քննության ընթացքում խոչընդոտվում է քննության օպերատիվության, բազմակողմանիության, արդյունավետության ապահովումը:

Մասնավորապես, ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից անձին խոշտանգելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով 2020թ. հունվարի 8-ին հարուցված քրեական գործի նյութերի ուսումնասիրությունց պարզվել է, որ այլ քրեական գործով նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը իր լիազորություններն իրականացնելիս, հայտնաբերելով ենթադրյալ հանցագործության նյութական հետքեր և հետևանքներ, մասնավորապես՝ ունենալով դատական նիստի ժամանակ մեղադրյալի և նրա պաշտպանի կողմից արված՝ մեղադրյալի նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու վերաբերյալ հայտարարությունները, այդ ուղղությամբ շուրջ չորս ամսվա ընթացքում պատշաճ միջոցներ չի ձեռնարկել:

  Տվյալ դեպքում հանցագործության հետքերի և ապացույցների կորստից հնարավոր է եղել խուսափել միայն ձերբակալելուց հետո ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում անձին բուժզննության ենթարկելու, շտապօգնության բրիգադներ կանչելու և նրա առողջական վիճակի վերաբերյալ փաստական տվյալներ ստանալու արդյունքում: Այսինքն՝ անձի չձերբակալվելու դեպքում վերջինիս առողջական վիճակի և մարմնական վնասվածքներ ունենալու կամ չունենալու վերաբերյալ դեպքից ամիսներ անց եզրահանգում անելու որևէ հիմք չէր լինեու:

Ուսումնասիրությունները վկայում են նաև, որ հաճախ ենթադրյալ խոշտանգում կատարած անձինք համաձայնեցնում են իրենց ցուցմունքները և այլևս հնարավոր չի լինում նրանց անջատ և օպերատիվ հարցաքննել: Բացի այդ, խոշտանգման ենթարկված անձի հայտնած տվյալները նման դեպքերում հնարավոր չի լինում ստուգել՝ դեպքից տևական ժամանակ անցած լինելու պատճառով։ Արդյունքում՝ հարցականի տակ է դրվում վնասվածքների պատճառները կամ պատասխանատու անձանց պարզելու հնարավորությունը, վտանգվում է նման դեպքերով արագ և մանրամասն քննության՝  Եվրոպական դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի կայացրած բազմաթիվ որոշումներում արտահայտված  արդյունավետության չափանիշի կենսագործումը:

Այդ չափանշներից են իրավասու մարմինների կողմից պատշաճ արագությամբ գործելը, գործով ապացույցներն ապահովելու համար մանրամասն քննություն կատարելը, քննությանը տուժողի արդյունավետ ներգրավվածությունն ապահովելը և այլն:

Ելնելով այս չափանիշները պարտադիր կիրառելի դարձնելու հրամայականից՝ ՀՀ գլխավոր դատախազությունից գրություն է հասցեագրվել «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ՊՈԱԿ-ի տարածքային մարմիններ ընդունված անձանց մոտ զննությամբ վնասվածքներ հայտնաբերվելու, դրանք  ենթադրյալ խոշտանգման արդյունքում հասցված լինելու վերաբերյալ կազմված փաստաթղթերը անհապաղ ՀՀ դատախազությանը տրամադրելու նպատակով:

ՀՀ ՀՔԾ-ին ուղղված գրությամբ շեշտվել է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթադրյալ դեպքերով քննությունները վերը նշված չափանիշներին և Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչին համապատասխանության ապահովման շրջանակներում ենթադրյալ զոհի հայտնած տվյալները հապճեպ կամ չհիմնավորված վերջնական գնահատականի արժանացնելու դրսևորումները բացառելու անհրաժեշտությունը։

Բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարություն է տրվել ՀՀ դատախազության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներին խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ անձանց բողոքների և պնդումների մասին քննությունը օպերատիվ, անաչառ, մանրակրկիտ և արդյունավետ կատարելու, դրա պատշաճ արագությունը երաշխավորելու նպատակով ապահովել, որպեսզի նշված բողոքները և պնդումները դրանք ստացվելուց հետո առավելագույնը 24 ժամվա ընթացքում ուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ ՀՔԾ ուղարկելու հարցը օպերատիվ կերպով լուծելու համար»,- ասված է հաղորդագրությունում: