Գյումրիում վերացվում են «ջրհեղեղի» ու կարկուտի հետևանքները, գնահատվում են վնասները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

07.06.2026 | 11:24
Էհ, հանուն Հայաստանի Հանրապետության. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քվեարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:20
50%-ից ավելի են խորհրդարան անցնելու մեր շանսերը. Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:14
Էլինա Ավանեսյանը պարտվել է կիսաեզրափակիչում
07.06.2026 | 11:07
Ֆրանսիայում ասում էին` ՌԴ-ից կապվել և ճնշում են գործադրել` գալ և կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկել. Զարեհ Սինանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:02
Արման Թաթոյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:00
Գուրգեն Սիմոնյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:58
Ոստիկանությունը կոչ է անում «Գինու օրեր»-ի միջադեպին քաղաքական ենթատեքստ չտալ
07.06.2026 | 10:51
Ինչպես պետք է քվեարկել. ներկայացնում է 9/23 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:44
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի քվեարկությունը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:42
Գրիչ չի կարելի օգտագործել. եթե նշում եղավ, քվեաթերթիկն անվավեր կհամարվի. Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:38
Գիշերը ձերբակալված հանձնաժողովի քարտուղարն ու նախագահները Գյումրիի տեղամասերից են
07.06.2026 | 10:34
Քվեարկեցինք, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը. Գարեգին Բ կաթողիկոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:16
Գործարարը Չինաստանից Մոսկվայով վերադառնալուց հետո ծանուցագիր է ստացել վարժական հավաքների մասնակցելու վերաբերյալ
07.06.2026 | 10:12
Գարեգին Բ-ն քվեարկում է. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:03
Նիկոլ Փաշինյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Գյումրիում նախօրեին տեղացած հորդառատ անձրևի ու կարկուտի հետևանքների վերացման աշխատանքներն են տարվում։ Հիշեցնենք, որ Գյումրիում հուլիսի 13-ին աննախադեպ քանակությամբ տեղումներ են գրանցվել։ Քաղաքի փողոցները ջրածածկ էին եղել, անձևաջրերը լցվել էին բնակելի տներ, բազմաբնակարան շենքերի նկուղներ, սպասարկման օբյեկտներ։ Քաղաքում երթևեկությունը դարձել էր դժվարանցանելի, հոսանքազրկվել էին թաղամասեր։ Հատկապես մեծ վնասներ են կրել տնակների բնակիչները․ անձևրաջրերն ու կարկուտից գոյացած սառույցի  կտորները լցվել են տնակներ։

Factor.am-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետարանի ենթակայության «Գյումրու կոմունալ ծառայություն» հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանը նշեց, որ հիմա արագ կազմակերպում, հեռացնում են անձրևի ու կարկուտի առաջացրած հետևանքները, համայնքի կողմից տարվում են վնասների գնահատման աշխատանքներ։

«Բավականին մեծ են հետևանքները, երեկվանից, անձրևը դեռ չդադարած, աշխատանքներ ենք տանում, ամբողջ աշխատակազմով արտակարգ ռեժիմով աշխատում ենք։ Քաղաքապետի կողմից ստեղծվել է հանձնաժողով, նիստը քիչ առաջ ավարտվեց։ Հիմա հանձնաժողովը զբաղվելու է նաև վնաս կրած ընտանիքների, տնակների հասցեներով։ Մնում է հանձնաժողովը կարողանա շատ արագ ուսումնասիրի, նայենք ինչքան մարդու, ինչ չափի վնաս է պատճառվել»,- ասաց Վարդգես Սամսոնյանը։

Նրա խոսքով՝ նույնիսկ քաղաքի տարեց բնակիչների հետ են խոսել, Գյումրիում նման դեպք ոչ ոք չի հիշում, եղանակային նման անոմալ վիճակ ոչ ոք չի տեսել։

Ըստ Սամսոնյանի՝ քաղաքի ջրահեռացման համակարգերը նորմալ գործել են, սակայն տեղումների քանակը անհամատեղելի է եղել ջրահեռացման համակարգերի տարողունակության հետ։

«Մեր աշխատողներն առավոտից գնացել են ջուրը հեռացնելու, այնտեղ շատ քիչ է լցված եղել հողային հատվածը։ Օրինակ՝ խողովակի տրամաչափը, եթե ընդունենք՝ րոպեում 10 լիտր պետք է տաներ, տեղումները եղել են 30-40 կամ շատ անգամնենր ավելի։ Միայն ջրահեռացման համակարգի վրա կենտրոնանալը սխալ է, այն իդեալական աշխատում է, աշխատողներն ասում են՝ լցված չի»,- ասաց Վարդգես Սամսոնյանը՝ հավելելով, որ ջրահեռացման համակարգերը պարբերաբար մաքրվում են։

Նշենք, որ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Գյումրիում 1 ժամվա ընթացքում աննախադեպ քանակությանբ տեղումներ են գրանցվել։

«Հուլիսի 13-ի ցերեկը, ժամը 16։00-17։00 ընկած ժամանակահատվածում, Գյումրիում դիտվեց աննախադեպ երևույթ, երբ 1 ժամվա ընթացքում տեղաց խիստ հորդառատ անձրև և երկարատև կարկուտ։ Տեղումների քանակը 1 ժամվա ընթացքում կազմեց 81 մմ, որը ամսական նորմայի կրկնակին է»,- ասվում է հրապարակման մեջ։

Էմմա Չոբանյան