Տավուշի մարզի 3 գյուղի գազամատակարարումը դադարեցվել է՝ վերգետնյա գազատար ցանցի վնասման պատճառով
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ստեղծված վթարային իրավիճակի հետևանքով ս.թ. հուլիսի 13-ին վնասվել են վերգետնյա գազատար ցանցեր, ինչի պատճառով դադարեցվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերի և Չինարի գյուղի մի հատվածի գազամատակարարումը:
Վթարային իրավիճակի վերացումից հետո կվերականգնվի նշված գյուղերի գազասպառողների գազամատակարարումը: