Եվրամիությունը հորդորում է դադարեցնել զինված առճակատումը

Լուրեր

19.09.2026 | 20:00
«Հայաստան այցս հետաձգվում է ֆիզիկական սպառնալիքի մասին նախազգուշացման պատճառով»․ ռուս ընդդիմադիր գործիչ
19.09.2026 | 19:46
Ռազմական ոստիկանության պետը խորհրդակցություն է անցկացրել․ հանձնարարականներ են տրվել
19.09.2026 | 19:41
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականի հաղթարշավը շարունակվում է
19.09.2026 | 19:25
Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել
19.09.2026 | 18:46
Ռուսաստանը փորձում է միջամտել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին․ NYT
19.09.2026 | 18:10
Սրբուհի Գալյանը կմեկնի Աբու Դաբի՝ ՄԱԿ-ի կոնգրեսին մասնակցելու
19.09.2026 | 17:52
Քոբայրի վանական համալիրի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ ՆԳՆ
19.09.2026 | 17:23
Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կլինի ԱՄՆ-ում
19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
Բոլորը

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«2020 թվականի հուլիսի 12-ից 13-ը Հայաստանը և  Ադրբեջանը ահազանգել են  իրենց ընդհանուր սահմանին տեղի ունեցած  ծանր զենքի ներգրավմամբ լուրջ միջադեպի մասին:  Ցավալիորեն, այն հանգեցրել է կյանքերի կորստի:

ԵՄ-ն հորդորում է երկու կողմերին դադարեցնել զինված առճակատումը, զերծ մնալ լարվածություն առաջացնող գործողություններից և հռետորաբանությունից և անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու  հետագա էսկալացիան: Այս համատեքստում երկու կողմերը պետք է ի գործ դնեն ուղիղ հաղարդակցւթյան իրենց մեխանիզմները, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաջնորդությամբ հաստատված ձևաչափում: Հրադադարի ռեժիմի այս լուրջ խախտումն ընդգծում է ԵԱՀԿ մշտադիտարկման վերականգնման հրատապությունը՝ պայմանները թույլ տալուն պես:

ԵՄ-ն կոչ է անում կողմերին խստորեն հարգել հրադադարի ռեժիմը, իրենց ներուժը և ռեսուրսները ներդնել՝ պայքարելու կորոնավիրուսի դեմ, վերստին  ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բովանդակային բանակցություններում և նախապատրաստել իրենց բնակչությանը խաղաղության»: